Գլխավոր էջ
   Կապ
 
 
   Հարցազրույց - Interview»»
   Հայտարարություն -
   Announcement
»»
   Հոդվածներ - Article»»
          

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Ինչ մենք գիտենք Քրիստոնեա Դեմոկրատիայի մասին
Քրիստոնեա Դեմոկրատիայի գլխավոր հիմնարար սկզբունքն է "Ոչ թե մարդը հանուն, այլ հանուն մարդու: Մարդն ազատ է և մարդը պատասխանատու է"

Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միությունը` ազատության, իրավունքի և բարոյականության կուսակցություն է

Մենք մեզ անվանում ենք քրիստոնեա դեմոկրատներ, որովհետև`

- մենք կիսում ենք Մարդու մասին քրիստոնեական պատկերացումը,

- մենք ապրում ենք երկրում, որը խոսում է հայերեն, որտեղ յուրաքանչյուրին պետք է մատչելի լինի հայկական մշակույթը, որն ունի քրիստոնեական ակունքներ,

- մենք ընկալում ենք Քրիստոնեա Դեմոկրատիան որպես կենսակերպ,

- մենք միավորում ենք մարդկանց մեզ համար ընդհանուր արժեքների, համամարդկային արժեքների նկատմամբ հավատարմության հիմքի վրա,

- մենք ցանկանում ենք հասնել նրան, որ երկրում հաստատվի անհատի զարգացման և հաստատման սկզբունքը, որպիսի երեխայի առաջին բառերը լինեն ոչ թե "տո'ւր", այլ "ե'ս ինքս",

- մենք պետք է լինենք իրավունքի կուսակցություն: Մեզ համար իրավունքը մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների Հռչակագիրն է, դա ոչ միայն Քաղաքացիական օրենսգիրքն է, այլ նաև այն բարոյական, մշակութային և իրավական արժեքները, որոնք բնութագրում են իսկապես ժողովրդավարական հասարակության դիմագիծը,

- մենք բարոյականության կուսակցություն ենք: Գոյություն ունի այսպիսի հայտնի բանաձև. եթե չգիտես, ինչպես վարվել, վարվի’ր ըստ խղճի, ըստ սկզբունքի` պահպանելով դրանով հարգանքը սեփական անձի և հարգանքը մնացածների հանդեպ: Եթե մենք պահպանենք սեփական պատիվը, ապա մեզ մոտ ոչինչ չի կորի և ոչինչ չի կորի երկրում:


Գլխավոր ազգային ռեսուրսը

Հայաստանի գլխավոր ազգային ռեսուրսը` մարդն է: Համազգային խնդիրների հաջող լուծման միակ գրավականը` ինտելեկտն է, կրթված և աշխատունակ մարդկանց էներգիան:

Մարդը պատկանում է ոչ թե պետությանը, այլ ինքն իրեն. նա պետք է սովորի ինքնուրույն կրել պատասխանատվությունը սեփական որոշումների, սեփական կյանքի ու բարեկեցության, սեփական ընտանիքի և սեփական երկրի համար:

ՀՔԴՄ-ի խնդիրներն ու նպատակները
Ապագայի պաշտպանությունը

Կուսակցության առաջին և գլխավոր խնդիրն է մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը զարգացող ժողովրդավարական հասարակության մեջ: Մենք գտնում նեք, որ մարդը պետությունից վեր է, որ անհատի իրավունքներն ու ազտությունները` կարևորագույն սոցիալական արժեք են:

Մեր խնդիրն է մեկընդմիշտ կանգնել այն ուղու վրա, որով գնում է արևմտյան քաղաքակրթությունը: Այս ուղին, չվերացնելով ազգային մշակույթը, բերում է ամբողջ աշխարհի համար պետության և տնտեսության կառավարման միասնական եղանակներին, կյանքի բարձր որակներին:

Մենք պետք է ամեն կերպ օժանդակենք խաղաղությանը ոչ միայն որպես արտաքին քաղաքական իրավիճակ, որպես միջազգային հարաբերությունների կառուցվածքաստեղծ բաղկացուցիչ, այլ նաև որպես հասարակության ներսում քաղաքացիական համաձայնության վիճակին:

Ազատության երաշխիքները

Ազատ երկրի ազատ քաղաքացին այն մարդն է, որն ի վիճակի է աշխատել և ապահովել իրեն բնակարանով, հագուստով, սնունդով, տրանսպորտով, կրթությամբ, հանգստով, բժշկական ծառայությամբ, ապահովել իրեն ծերությունը: Քաղաքացու ակտիվությունն ու ինքնուրույնությունը քաղաքական և տնտեսական ազատության ամենամուր երաշխիքն է:

Պետությունը պարտավոր է աջակցել թույլերին` ծերերին, անապահով երեխաներին, հաշմանդամներին, պատերազմի, բնական ու տեխնոծին աղետների զոհերին:

Ազատության երաշխավորը

Պետական իշխանությունը` օրենսդիրը, գործադիրը և դատականը, չի կարող լինել հպարտության կամ պաշտամունքի առարկա: Այն պետք է լինի հասարակությանը ծառայող աշխատանքային գործիք: Մենք նման իշխանության կողմնակից ենք: Նրա գորածտույթներն են յուրաքանչյուրի նորմալ կյանքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, այդ թվում դրանք խախտողների նկատմամբ օրինական ուժի կիրառման միջոցով:

Հասարակությունը մշակույթին ծառայելիս

Մեր մշակույթին հարկ է հիշել իր քրիստոնեական ակունքները: Սակայն հասարակությունը չի կարող ինքնահոսի թողնել մշակույթը` հաշվի առնելով, որ արվեստը կարող է ոչ միայն դաստիարակել, այլ նաև այլասերել մարդկային հոգիները: Ժամանակն է որոշել, թե ինչպես է հասարակությունն ազդեցություն գործելու մշակույթի վրա:

Պետությունը պետք է աջակցի մշակույթին, որը բարերար ազդեցություն է գործում մարդու հանդեպ: Սակայն նրա լիրաժեք կամ մասնակի ֆինանսավորման մասին որոշումը չպետք է կայացվի միայն պաշտոնյաների կողմից: Այստեղ անհրաժեշտ է ստեղծել մշակույթի ՙհասարակական համաժողով՚, որի մեջ կընդգրկվեին մշակույթի, գիտության, կրոնական և քաղաքական հեղիանակավոր գործիչներ: Կուսակցության առաքելությունը

Վերոշարադրյալը ներկայացնում է իրենից Հայաստանի հիմնարար համազգային առաջնահերթությունները, որոնք ազատ և պատասխանատու քաղաքացիներին միավորող ՀՔԴՄ-ն կոչված է պաշտպանել:

Անկախ Հայաստանը` ուտոպիա կամ ուրվական չէ, այն հոգևոր նախագիծ է: Մենք, քրիստոնյա դեմոկրատներս, այսպիսին ենք տեսնում մեր երկիրը, առանց ցինիզմի, տգիտության, անպատասխանատվության: Դրա գրավականն է հարուստ քրիստոնեական մշակույթը, յուրաքանչյուր մարդկային հոգու քրիստոնեական էությունը:

Մենք հույս ունենք հասկանալի լինել: Ամեն խոսք չէ, որ ճշմարիտ է: Այնուամենայնիվ, Ի ՍԿԶԲԱՆԵ ԲԱՆՆ ԷՐ:

Հանրության մտածող մասի խնդիրն է գիտակցել այս գործընթացի բարերարությունը, իմաստ և լրացուցիչ խթաններ հաղորդել նրան: Հոգևոր-բարոյական դատարկությունն այսօր զգացվում է հասարակության բոլոր շերտերում, սակայն մեծամասնությունն այն կապում է միայն կոմունիզմի գաղափարախոսության փլուզման հետ: Կոչեր են հնչում ստեղծել կամ ազգի մեջ արմատավորել պատմական փորձի վրա հիմնված նոր գաղափարախոսություն:

Արդյոք գնահատում է մեր ժողովուրդը ազատությունը

Հավատի և խղճի ազատությունը գնահատում էմիայն նա, ով ունի հավատ և խիղճ:

Խոսքի ազտությունը գնահատում է միայն նա, ով խոսք ունի ասելու:

Ընտրության ազատությունը գնահատում է միայն նա, որ ընդունակ է ընտրություն կատարելու:

Սեփականության ազատությունը գնահատում է միայն նա, ով կարողանում է չվատնել սեփականությունը:

Բարեկեցության ուղին` ազնիվ աշխատանքն է, իսկ ինքնահաստատման ուղին` ազնիվ մրցակցությունն է:

Հայաստանի Քրիստոնեա-
Դեմոկրատական Միության Նախագահ`
Խոսրով Հարությունյան


10 պատվիրաններ

1.Ես եմ քո Տեր Աստվածը..., ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար (Ելից. 20:2-3):

2.Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես (Ելից. 20:4):

3.Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես: (Ելից. 20:7):

4.Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն: (Ելից. 20:8):

5.Պատվիր քո հորն ու մորը (Ելից. 20:12):

6.Մի սպանիր (Ելից. 20:13):

7.Մի շնանար (Ելից. 20:14):

8.Մի գողանար (Ելից. 20:15):

9.Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր (Ելից. 20:16):

10.Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր (Ելից. 20:17):

Այցելությունների քանակը 81942   Գլխավոր էջ | Կապ