Ինչ մենք գիտենք Քրիստոնեա Դեմոկրատիայի մասին
Քրիստոնեա Դեմոկրատիայի գլխավոր հիմնարար սկզբունքն է "Ոչ թե մարդը հանուն, այլ հանուն մարդու: Մարդն ազատ է և մարդը պատասխանատու է"
Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միությունը` ազատության, իրավունքի և բարոյականության կուսակցություն է
Մենք մեզ անվանում ենք քրիստոնեա դեմոկրատներ, որովհետև`
- մենք կիսում ենք Մարդու մասին քրիստոնեական պատկերացումը,
- մենք ապրում ենք երկրում, որը խոսում է հայերեն, որտեղ յուրաքանչյուրին պետք է մատչելի լինի հայկական մշակույթը, որն ունի քրիստոնեական ակունքներ,
- մենք ընկալում ենք Քրիստոնեա Դեմոկրատիան որպես կենսակերպ,
- մենք միավորում ենք մարդկանց մեզ համար ընդհանուր արժեքների, համամարդկային արժեքների նկատմամբ հավատարմության հիմքի վրա,
- մենք ցանկանում ենք հասնել նրան, որ երկրում հաստատվի անհատի զարգացման և հաստատման սկզբունքը, որպիսի երեխայի առաջին բառերը լինեն ոչ թե "տո'ւր", այլ "ե'ս ինքս",
- մենք պետք է լինենք իրավունքի կուսակցություն: Մեզ համար իրավունքը մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների Հռչակագիրն է, դա ոչ միայն Քաղաքացիական օրենսգիրքն է, այլ նաև այն բարոյական, մշակութային և իրավական արժեքները, որոնք բնութագրում են իսկապես ժողովրդավարական հասարակության դիմագիծը,
- մենք բարոյականության կուսակցություն ենք: Գոյություն ունի այսպիսի հայտնի բանաձև. եթե չգիտես, ինչպես վարվել, վարվի’ր ըստ խղճի, ըստ սկզբունքի` պահպանելով դրանով հարգանքը սեփական անձի և հարգանքը մնացածների հանդեպ: Եթե մենք պահպանենք սեփական պատիվը, ապա մեզ մոտ ոչինչ չի կորի և ոչինչ չի կորի երկրում:
Գլխավոր ազգային ռեսուրսը
Հայաստանի գլխավոր ազգային ռեսուրսը` մարդն է: Համազգային խնդիրների հաջող լուծման միակ գրավականը` ինտելեկտն է, կրթված և աշխատունակ մարդկանց էներգիան:
Մարդը պատկանում է ոչ թե պետությանը, այլ ինքն իրեն. նա պետք է սովորի ինքնուրույն կրել պատասխանատվությունը սեփական որոշումների, սեփական կյանքի ու բարեկեցության, սեփական ընտանիքի և սեփական երկրի համար:
ՀՔԴՄ-ի խնդիրներն ու նպատակները
Ապագայի պաշտպանությունը
Կուսակցության առաջին և գլխավոր խնդիրն է մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը զարգացող ժողովրդավարական հասարակության մեջ: Մենք գտնում նեք, որ մարդը պետությունից վեր է, որ անհատի իրավունքներն ու ազտությունները` կարևորագույն սոցիալական արժեք են:
Մեր խնդիրն է մեկընդմիշտ կանգնել այն ուղու վրա, որով գնում է արևմտյան քաղաքակրթությունը: Այս ուղին, չվերացնելով ազգային մշակույթը, բերում է ամբողջ աշխարհի համար պետության և տնտեսության կառավարման միասնական եղանակներին, կյանքի բարձր որակներին:
Մենք պետք է ամեն կերպ օժանդակենք խաղաղությանը ոչ միայն որպես արտաքին քաղաքական իրավիճակ, որպես միջազգային հարաբերությունների կառուցվածքաստեղծ բաղկացուցիչ, այլ նաև որպես հասարակության ներսում քաղաքացիական համաձայնության վիճակին: Ազատության երաշխիքները
Ազատ երկրի ազատ քաղաքացին այն մարդն է, որն ի վիճակի է աշխատել և ապահովել իրեն բնակարանով, հագուստով, սնունդով, տրանսպորտով, կրթությամբ, հանգստով, բժշկական ծառայությամբ, ապահովել իրեն ծերությունը: Քաղաքացու ակտիվությունն ու ինքնուրույնությունը քաղաքական և տնտեսական ազատության ամենամուր երաշխիքն է:
Պետությունը պարտավոր է աջակցել թույլերին` ծերերին, անապահով երեխաներին, հաշմանդամներին, պատերազմի, բնական ու տեխնոծին աղետների զոհերին:
Ազատության երաշխավորը
Պետական իշխանությունը` օրենսդիրը, գործադիրը և դատականը, չի կարող լինել հպարտության կամ պաշտամունքի առարկա: Այն պետք է լինի հասարակությանը ծառայող աշխատանքային գործիք: Մենք նման իշխանության կողմնակից ենք: Նրա գորածտույթներն են յուրաքանչյուրի նորմալ կյանքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, այդ թվում դրանք խախտողների նկատմամբ օրինական ուժի կիրառման միջոցով:
Հասարակությունը մշակույթին ծառայելիս
Մեր մշակույթին հարկ է հիշել իր քրիստոնեական ակունքները: Սակայն հասարակությունը չի կարող ինքնահոսի թողնել մշակույթը` հաշվի առնելով, որ արվեստը կարող է ոչ միայն դաստիարակել, այլ նաև այլասերել մարդկային հոգիները: Ժամանակն է որոշել, թե ինչպես է հասարակությունն ազդեցություն գործելու մշակույթի վրա:
Պետությունը պետք է աջակցի մշակույթին, որը բարերար ազդեցություն է գործում մարդու հանդեպ: Սակայն նրա լիրաժեք կամ մասնակի ֆինանսավորման մասին որոշումը չպետք է կայացվի միայն պաշտոնյաների կողմից: Այստեղ անհրաժեշտ է ստեղծել մշակույթի ՙհասարակական համաժողով՚, որի մեջ կընդգրկվեին մշակույթի, գիտության, կրոնական և քաղաքական հեղիանակավոր գործիչներ:
Կուսակցության առաքելությունը
Վերոշարադրյալը ներկայացնում է իրենից Հայաստանի հիմնարար համազգային առաջնահերթությունները, որոնք ազատ և պատասխանատու քաղաքացիներին միավորող ՀՔԴՄ-ն կոչված է պաշտպանել:
Անկախ Հայաստանը` ուտոպիա կամ ուրվական չէ, այն հոգևոր նախագիծ է: Մենք, քրիստոնյա դեմոկրատներս, այսպիսին ենք տեսնում մեր երկիրը, առանց ցինիզմի, տգիտության, անպատասխանատվության: Դրա գրավականն է հարուստ քրիստոնեական մշակույթը, յուրաքանչյուր մարդկային հոգու քրիստոնեական էությունը:
Մենք հույս ունենք հասկանալի լինել: Ամեն խոսք չէ, որ ճշմարիտ է: Այնուամենայնիվ, Ի ՍԿԶԲԱՆԵ ԲԱՆՆ ԷՐ:
Հանրության մտածող մասի խնդիրն է գիտակցել այս գործընթացի բարերարությունը, իմաստ և լրացուցիչ խթաններ հաղորդել նրան: Հոգևոր-բարոյական դատարկությունն այսօր զգացվում է հասարակության բոլոր շերտերում, սակայն մեծամասնությունն այն կապում է միայն կոմունիզմի գաղափարախոսության փլուզման հետ: Կոչեր են հնչում ստեղծել կամ ազգի մեջ արմատավորել պատմական փորձի վրա հիմնված նոր գաղափարախոսություն:
Արդյոք գնահատում է մեր ժողովուրդը ազատությունը
Հավատի և խղճի ազատությունը գնահատում էմիայն նա, ով ունի հավատ և խիղճ:
Խոսքի ազտությունը գնահատում է միայն նա, ով խոսք ունի ասելու:
Ընտրության ազատությունը գնահատում է միայն նա, որ ընդունակ է ընտրություն կատարելու:
Սեփականության ազատությունը գնահատում է միայն նա, ով կարողանում է չվատնել սեփականությունը:
Բարեկեցության ուղին` ազնիվ աշխատանքն է, իսկ ինքնահաստատման ուղին` ազնիվ մրցակցությունն է:
Հայաստանի Քրիստոնեա-
Դեմոկրատական Միության Նախագահ`
Խոսրով Հարությունյան
1. Признай Его, как единого истинного Бога.
2. Не сотвори кумира.
3. Не произноси имя Господа всуе.
4. Соблюдай субботний день.
5. Почитай отца и мать.
6. Не убивай.
7. Не прелюбодействуй.
8. Не кради.
9. Не лжесвидетельсвуй.
10. Не желай чужого.
|