Գլխավոր էջ
   Կապ
 
 
   Հարցազրույց - Interview»»
   Հայտարարություն -
   Announcement
»»
   Հոդվածներ - Article»»
          
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1. Ընդհանուր դրույթներ
1.1. ՙՀայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միություն՚ կուսակցությունը (այսուհետ տեքստում` ՙԿուսակցություն՚) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստեղծված կուսակցություն է:
1.2. Կուսակցությունը իրավաբանական անձ է:
1.3. Կուսակցությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի, սույն կանոնադրության եւ Կուսակցության ղեկավար մարմինների համապատասխան որոշումների հիման վրա:
2. Անվանումը
2.1. Կուսակցության անվանումն է`
ՙՀայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միություն՚ կուսակցություն
Հապավումը` ՀՔԴՄ :
Միությունը կարող է օգտագործել իր անվան օտարալեզու թարգմանություններ, այդ թվում.
ռուսերեն` Партия Христианско-Демократический Сoюз Армении ( ХДСА)
անգլերեն` Party ՙChristian-Democratic Union of Armenia՚ ( CDUA)
3. Խորհրդանիշը, դրոշը, կնիքը, դրոշմակնիքը եւ ձեւաթուղթը
3.1. Կուսակցությունն ունի խորհրդանիշ (քրիստոնեական խաչը` պարփակված իրար մեջ գործված երկու քառակուսիներով (Տես` սույն կանոնադրության տիտղոսաթերթը)), դրոշը (1x2 մ. չափերով սպիտակ ատլասե կտորից է, ոսկյա ծոփքերով, մեջտեղում` կուսակցության խորհրդանիշը), խորհրդանիշի պատկերմամբ կնիք, դրոշմակնիք եւ ձեւաթուղթ:
4. Գործունեության տարածքը
4.1. Կուսակցությունը իր գործունեությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Կանոնադրությամբ եւ Կուսակցության Համագումարի որոշումներով սահմանված կարգով Կուսակցղությունը կարող է գործունեություն իրականացնել նաեւ ՀՀ տարածքից դուրս:
5. Գտնվելու վայրը
5.1. Կուսակցության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երեւան, Վարդանանց փակուղի 8 շենք:
6. Լեզուն
6.1.Կուսակցության պաշտոնական լեզուն հայերենն է:
6.2.Կուսակցության կողմից պաշտոնապես կարող են օգտագործվել նաեւ այլ լեզուներ` ՙԼեզվի մասին՚ ՀՀ օրենքին համապատասխան:
ՙՀայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միություն՚ Կուսակցություն Կանոնադրություն
7. Առաքելությունը
7.1. Կուսակցությունը ժողովրդավարական կազմակերպություն է, որի քաղաքական առաքելությունն է տարածել քրիստոնեա-դեմոկրատական գաղափարախոսությունը հանրության շրջանում եւ նպաստել քրիստոնեա-դեմոկրատական քաղաքական հոսանքի կայացմանը ՀՀ քաղաքական համակարգում:
8. Քաղաքականությունը
8.1. Կուսակցության քաղաքականությունը հիմնվում է Քրիստոնեա-Դեմոկրատական Միության հիմնարար ծրագրի վրա, որի հիմնական սկզբունքներն են.

  • մարդկային էակի արժանապատվության ճանաչում` անկախ նրա սեռից, տարիքից, ռասսայից, ազգությունից, կրոնի նկատմամբ վերաբերմունքից, կամ տնտեսական, սոցիալական եւ մշակութային կարգավիճակից
  • մարդու իրավունքների պաշտպանության` միջազգային-իրավական ակտերին համապատասխան
  • քրիստոնեական մարդասիրության արժեքների` ազատության եւ պատասխանատվության, արդարության եւ համերաշխության անշեղ հետամուտ լինելը:
8.2. Կուսակցությունը ձգտում է անհատի առաջնության գաղափարի վրա հիմնված ազատ եւ արդար հասարակության կառուցմանը:
8.3. Կուսակցությունը հանդես է գալիս ժողովրդավարության, իրավունքի գերակայության եւ օրենքի իշխանության, մարդու եւ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության դիրքերից:
8.4. Կուսակցության հավատարմությունը ժողովրդավարությանը, որպես հասարակական կյանքի կազմակերպման սկզբունք, ենթադրում է նաեւ նրա հավատարմությունը ազատական շուկայական տնտեսության համակարգին:
8.5. Կուսակցությունը դեմ է բռնությանը` ինչ հիմք էլ այն ունենա:
9. Նպատակը եւ խնդիրները
9.1. Կուսակցության նպատակն է Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում իրագործել իր ծրագրից եւ կանոնադրությունից բխող դրույթները:
9.2. Կուսակցության խնդիրներն են`
  • Հայաստանի պետականության ամրապնդումը
  • անհատի գերակայության պաշտպանությունը
  • մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը
  • խորհրդարանական ժողովրդավարության ապահովումը
  • անհատի արժանապատվությունն ապահովող սոցիալ-քաղաքական պայմանների հաստատումը
  • սոցիալական շուկայական տնտեսական համակարգի ձեւավորումը
  • մաքուր եւ առողջ շրջակա միջավայրում գործելու` անհատի իրավունքի պաշտպանությունը
  • աշխատանքային իրավունքների պաշտպանությունը
  • սոցիալական արդար հարաբերությունների հաստատումը հանրային կյանքում
  • ընտանիքի, որպես հասարակության եւ պետության հիմքի, կարեւորության ուժեղացումը
ՙՀայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միություն՚ Կուսակցություն Կանոնադրություն
Կուսակցության ծրագրից բխող այլ խնդիրներ:
9.3. Կուսակցությունը իր ծրագիրն իրագործելու համար`
  • իր մասնակցությունն է բերում ՀՀ քաղաքական համակարգի գործունեությանը
  • Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ընտրովի քաղաքական պաշտոնների համար առաջադրում է թեկնածուներ, կազմակերպում եւ անցկացնում է նախընտրական մրցարշավներ
  • համագործակցում է այլ կազմակերպությունների հետ
  • կազմակերպում է լրատվական ծառայություն
  • կազմավորում է քաղաքական եւ տնտեսական վերլուծական խորհրդատվական կառույցներ
  • ծավալում է հրատարակչական գործունեություն
  • կազմակերպում եւ անցկացնում է հանդիպումներ, կոնֆերանսներ, քաղաքական քննարկումներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր, հավաքներ եւ համաժողովներ:
10. Անդամագրվելու եւ անդամությունից դուրս գալու կարգը
10.1. Կուսակցության անդամ կարող է լինել 18 տարին լրացած` Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, որն ընդունում է Կուսակցության ծրագիրը եւ պատրաստակամություն է հայտնում կատարել սույն կանոնադրության պահանջները (ներառյալ դրանում ամրագրված Կուսակցության անդամի պարտականությունները), եւ որին երաշխավորում են Կուսակցությանը առնվազն երկու տարի անդամակցած Կուսակցության առնվազն երեք անդամ:
10.2. Կուսակցությանը անդամագրվել ցանկացող` սույն կանոնադրության 10.1. կետով
սահմանված պահանջներին բավարարող անձը, դիմում է Կուսակցության նախագահին` իրեն Կուսակցության շարքերն ընդունելու խնդրանքով եւ հարցազրույց անցնում Կուսակցության Քաղաքական Խորհրդում:
10.3. Կուսակցությանը անդամագրվել ցանկացող անձին Կուսակցության շարքերն ընդունելու մասին որոշումը կայացնում է Կուսակցության Քաղաքական Խորհուրդը` իր որոշման մասին տեղեկացնելով Կուսակցության Քարտուղարությանը, որն իրականացնում է անհրաժեշտ ձեւակերպումները եւ հարցի լուծման մասին հայտնում` Կուսակցության շարքերն ընդունելու խնդրանքով դիմած անձին:
10.4 Կուսակցության շարքերը նոր ընդունված յուրաքանչյուր անդամ լրացնում է
անդամաքարտ: Կուսակցության անդամը պատասխանատու է անդամաքարտում իր կողմից լրացրած տեղեկությունների ճշտության համար: Անդամաքարտերը պահվում են Կուսակցության Քարտուղարությունում:
10.5 Կուսակցության անդամը կարող է դուրս գալ Կուսակցության անդամությունից`
այդ մասին գրավոր տեղյակ պահելով Կուսակցության Նախագահին:
11. Կուսակցության անդամի իրավունքները եւ պարտականությունները
11.1. Կուսակցության անդամն իրավունք ունի`
  • սույն կանոնադրությանը համապատասխան, ընտրել եւ ընտրվել Կուսակցության մարմիններում
  • սույն կանոնադրությանը համապատասխան, մասնակցել Կուսակցության մարմինների աշխատանքներին
  • սույն կանոնադրության 18.2 կետով սահմանված կարգով Կուսակցության այլ անդամների հետ կազմել Տարածքային Ստորաբաժանում
  • հանդես գալ Կուսակցության քաղաքականությանը եւ ընթացիկ գործունեությանը վերաբերող դիմումներով եւ առաջարկություններով` Կուսակցության մարմիններին եւ պաշտոնատար անձանց
  • դուրս գալ Կուսակցության անդամությունից` սույն կանոնադրության 10.5 կետով սահմանված կարգով:
11.2. Կուսակցության անդամը պարտավոր է`
  • ակտիվորեն մասնակցել Կուսակցության աշխատանքներին
  • հնարավորինս նպաստել Կուսակցության նպատակների իրականացմանը
  • զերծ մնալ Կուսակցությանը վարկաբեկող գործողություններից եւ արտահայտություններից
  • բարեխղճորեն կատարել սույն կանոնադրության պահանջները, ինչպես նաեւ Կուսակցության մարմինների եւ պաշտոնատար անձանց` օրենքով եւ սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասության սահմաններում ընդունած, օրենքին չհակասող որոշումները:
11.3. Սույն կանոնադրության պահանջները (ներառյալ դրանում ամրագրված` Կուսակցության անդամի պարտականությունները) չպահպանած Կուսակցության անդամի նկատմամբ, Կուսակցության Քաղաքական Խորհրդի որոշմամբ, կարող են կիրառվել կուսակցական կարգապահական տույժի եւ քաղաքական պատասխանատվության համապատասխան միջոցներ:
12.Կառուցվածքը
12.1. Կուսակցության բարձրագույն մարմինը Կուսակցության Համագումարն է:
12.2. Համագումարների միջեւ ընկած ժամանակահատվածում Կուսակցության մշտական գործող մարմինը Քաղաքական Խորհուրդն է:
12.3. Սույն Կանոնադրության պահանջներին համապատասխան Կուսակցության կազմակերպական գործունեության վերահսկողությունն իրականացնող մարմինը Վերաստուգիչ Հանձնաժողովն է:
12.4. Կուսակցության կառուցվածքային ստորաբաժանումներն են նաեւ` Քարտուղարությունը, Տարածքային Համակարգողների Խորհուրդը, Տարածքային Ստորաբաժանումները:
12.5. Կուսակցությունն ունի նաեւ խորհրդատվական կառույցներ` Կոնսուլտացիոն Խորհուրդ եւ Փորձագիտական-վերլուծական Խորհուրդ:
12.6. Կուսակցությունը կարող է ունենալ նաեւ օտարերկրյա պետություններում մասնաճյուղեր կամ ներկայացուցչություններ:
13. Համագումարը
13.1. Կուսակցության Համագումարի մասնակիցները (այսուհետեւ տեքստում ՙՊատվիրակներ՚) ընտրվում են Տարածքային Ստորաբաժանումների ժողովներում` ընդգրկված Կուսակցության անդամների թվից` գաղտնի քվեարկությամբ:
13.2. Յուրաքանչյուր Ստորաբաժանումից ընտրվող Պատվիրակների թիվը
սահմանվում է Կուսակցության Քաղաքական Խորհրդի կողմից:
ՙՀայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միություն՚ Կուսակցություն Կանոնադրություն
13.3. Ի պաշտոնե Պատվիրակներ են`
  • Կուսակցության Նախագահը
  • Կուսակցության Քաղաքական Խորհրդի անդամները
  • Կուսակցության անդամ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորները
  • Կուսակցության Վերստուգիչ Հանձնաժողովի անդամները:
13.4. Համագումարն իրավազոր է, եթե դրան ներկա են Պատվիրակների երկու
երրորդը:
13.5. Համագումարը`
  • փոփոխում եւ լրացնում է Կուսակցության կանոնադրությունը
  • լսում եւ քննարկում է Կուսակցության Նախագահի հաշվետվությունը
  • ընտրում է Կուսակցության Քաղաքական Խորհուրդ հինգ տարի ժամկետով եւ որոշում է դրա թվային կազմը
  • ընտրում է Կուսակցության Վերստուգիչ Հանձնաժողով հինգ տարի ժամկետով եւ որոշում է դրա թվային կազմը
  • լսում եւ քննարկում է Կուսակցության Վերստուգիչ Հանձնաժողովի հաշվետվությունը
  • հաստատում է Վերստուգիչ Հանձնաժողովի կանոնակարգը
  • ընդունում է Կուսակցության ծրագիրը եւ այլ փաստաթղթեր
  • հաստատում է Կուսակցության գործունեության ծրագիրը
  • ստեղծում եւ լուծարում է Կուսակցության մասնաճյուղեր եւ ներկայացուցչություններ օտարերկրյա պետություններում
  • որոշում է ընդունում Կուսակցության վերակազմակերպման եւ լուծարման մասին
  • ստեղծում է լուծարային հանձնաժողով
  • առաջադրում է ՀՀ նախագահի թեկնածություն
Հերթական Համագումարը գաղտնի քվեարկությամբ ընտրում է Կուսակցության Նախագահ հինգ տարի ժամկետով:
13.6. Իր իրավասությանը վերապահված հարցերով Համագումարն ընդունում է
որոշումներ:
Համագումարի որոշումներն ընդունվում են Պատվիրակների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ:
13.7. Համագումարի անցկացման հետ կապված ընթացակարգային հարցերը
կարգավորվում են Համագումարում ընդունվող Համագումարի կանոնակարգով:
Կուսակցության Նախագահի եւ Կուսակցության քաղաքական խորհրդի ընտրությունից առաջ թեկնածուները հանդես են գալիս իրենց գործունեության եւ ծրագրերի մասին ելույթներով:
13.8. Հերթական համագումարը հրավիրվում է հինգ տարին մեկ անգամ`
Կուսակցության Նախագահի կողմից:
13.9. Արտահերթ Համագումար հրավիրվում է Կուսակցության Նախագահի կողմից
Հայաստանի Հանրապետության նախագահի, ԱԺ եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, ինչպես նաեւ հանրաքվեի քվեարկության օրվանից առնվազն երեք ամիս առաջ` նշված քաղաքական գործընթացում Կուսակցության քաղաքական դիրքորոշումը ճշտելու, պետական բարձրագույն ընտրովի ատյաններ
ՙՀայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միություն՚ Կուսակցություն Կանոնադրություն
թեկնածուներ առաջադրելու ինչպես նաեւ ընտրությունների եւ հանրաքվեի հետ կապված
այլ հարցեր լուծելու համար:
13.10. Արտահերթ Համագումար կարող է հրավիրել նաեւ ցանկացած ժամանակ`

  • Կուսակցության Նախագահը

  • Կուսակցության քաղաքական խորհուրդը


14. Նախագահը
14.1. Կուսակցության Նախագահը (այսուհետեւ տեքստում` ՙՆախագահ՚)
Կուսակցության ղեկավար պաշտոնատար անձն է:
Կուսակցության Նախագահը ունի աշխատակազմ` օգնականներ եւ խորհրդականներ: Կուսակցության Նախագահի աշխատակազմի գործունեությունը համակարգում է Նախագահի օգնականը:
14.2. Նախագահը`
  • Կազմակերպում եւ համակարգում է Կուսակցության եւ նրա կառույցների գործունեությունը
  • առանց լիազորագրի հանդես է գալիս Կուսակցության եւ Քաղաքական Խորհրդի անունից եւ տալիս է լիազորագրեր` Կուսակցության անունից հանդես գալու համար
  • ներկայացնում է Կուսակցությունը եւ Քաղաքական Խորհուրդը երրորդ անձանց հետ հարաբերություններում
  • հրավիրում է հերթական եւ արտահերթ Համագումար
  • գումարում է Քաղաքական Խորհրդի նիստեր
  • ներկայացնում է հերթական Համագումարին հաշվետվություն` Կուսակցության գործունեության մասին
  • ղեկավարում է Քաղաքական Խորհուրդը եւ Կուսակցության խորհրդատվական կառույցների աշխատանքը
  • որպես Քաղաքական Խորհրդի նախագահ, վավերացնում (ստորագրում) է Քաղաքական Խորհրդի որոշումները, այլ ակտերը եւ փաստաթղթերը: Ձայների երկու երրորդով ընդունված Քաղաքական Խորհրդի որոշումները Նախագահը պարտավոր է ստորագրել
  • Քաղաքական Խորհրդի կազմից Քաղաքական Խորհրդի հաստատմանն է ներկայացնում փոխնախագահի թեկնածությունը
  • Քաղաքական Խորհրդի կազմից Քաղաքական Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Գլխավոր Քարտուղարի թեկնածությունը
  • սույն կանոնադրությանը համապատասխան, համակարգում է Տարածքային Ստորաբաժանումների գործունեությունը
  • միջնորդություն է ներկայացնում Քաղաքական Խորհուրդ` Տարածքային Ստորաբաժանում ստեղծելու կամ լուծարելու մասին
  • հանձնարարականներ է տալիս Կուսակցության անդամներին
  • Կուսակցության անունից տնօրինում է Կուսակցության գույքը
  • վերահսկում է Կուսակցության պաշտոնաթերթի քաղաքական ուղեգիծը
  • ապահովում է Համագումարի որոշումների կենսագործումըեւ Կուսակցության ծրագրի իրագործումը
  • իրականացնում է այլ լիազորություններ
14.3. Իր իրավասությանը վերապահված հարցերով Նախագահը արձակում է
հրամաններ:
14.4. Նախագահի լիազորությունների ժամկետը մինչեւ հերթական համագումարն է:
ՙՀայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միություն՚ Կուսակցություն Կանոնադրություն
14.5. Փոխնախագահը
14.5.1. Կուսակցության փոխնախագահը (այսուհետեւ տեքստում` ՙՓոխնախագահ՚)
Նախագահի գրավոր հանձնարարությամբ`
  • ներկայացնում է Կուսակցությունը երրորդ անձանց հետ հարաբերություններում
  • Նախագահի բացակայության դեպքում նախագահում է Քաղաքական Խորհրդի նիստերը
  • կատարում է Կուսակցության կազմակերպական գործունեության ղեկավարման աշխատանքներ
14.5.2. Փոխնախագահի լիազորությունների ժամկետը մինչեւ հերթական Համագումարն է:
15.Քաղաքական խորհուրդ
15.1. Կուսակցության Քաղաքական Խորհուրդը (այսուհետեւ տեքստում` ՙՔաղաքական Խորհուրդ՚) Կուսակցության մշտապես գործող գործադիր մարմինն է, որն իրականացնում է Կուսակցության ընթացիկ ղեկավարումը` Համագումարների միջեւ ընկած ժամանակահատվածում եւ իրականացնում սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
15.2. Քաղաքական խորհրդի թվային կազմը որոշվում է Համագումարի կողմից:
15.3. Կուսակցության Նախագահն ի պաշտոնե Քաղաքական Խորհրդի Նախագահն է:
15.4. Քաղաքական Խորհուրդը իր աշխատանքն իրականացնում է նիստերի ձեւով:
Քաղաքական Խորհրդի նիստերը գումարվում են նախագահի կողմից:
Քաղաքական Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա են Քաղաքական Խորհրդի անդամների կեսից ավելին:
15.5. Քաղաքական խորհուրդը`
  • սահմանում է յուրաքանչյուր Տարածքային Ստորաբաժանումից ընտրվող Պատվիրակների թիվը
  • հրավիրում է արտահերթ Համագումար
  • Կուսակցության Նախագահի միջնորդությամբ ստեղծում եւ լուծարում է Տարածքային Ստորաբաժանումներ, ինչպես նաեւ սույն կանոնադրությանը համապատասխան` վերահսկում դրանց գործունեությունը (այդ թվում` վավերացնում է Տարածքային Ստորաբաժանումների ժողովների որոշումները, կամ ` մերժում այն)
  • հաստատում է օտարերկրյա պետություններում Կուսակցության մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների կանոնադրությունները, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում նրանց գործունեության նկատմամբ
  • Կուսակցության Նախագահի ներկայացմամբ` իր կազմից ընտրում է Կուսակցության փոխնախագահ
  • Կուսակցության Նախագահի ներկայացմամբ իր կազմից ընտրում է Կուսակցության Գլխավոր Քարտուղար
  • Կուսակցության Գլխավոր Քարտուղարի ներկայացմամբ` հաստատում է Կուսակցության Քարտուղարության կառուցվածքը եւ կազմը
  • պարբերաբար գրավոր կամ բանավոր տեղեկություններ է տալիս Տարածքային Ստորաբաժանումներին` իր գործունեության մասին
  • Կուսակցության ընթացիկ գործունեության տարաբնույթ հարցերի լուծման համար կազմում է տարբեր աշխատանքային հանձնաժողովներ ՙՀայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միություն՚ Կուսակցություն Կանոնադրություն
  • անցկացնում է հարցազրույց Կուսակցությանը անդամագրվել ցանկացող անձանց հետ եւ կայացնում որոշում` նրանց Կուսակցության շարքերն ընդունելու կամ ընդունելը մերժելու վերաբերյալ:
  • որոշում է կայացնում սույն կանոնադրության պահանջները (ներառյալ դրանով ամրագրված` Կուսակցության անդամի պարտականությունները) չպահպանած` Կուսակցության անդամի նկատմամբ սույն կանոնադրության 11.3. կետում նախատեսված` կարգապահական տույժի միջոցներից որեւէ մեկը կիրառելու մասին
  • սահմանում է անդամավճարների չափերը, հաշվարկման եւ վճարման կարգը:
  • առաջադրում է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածուներ:
15.6. Իր իրավասությանը վերապահված հարցերով Քաղաքական Խորհուրդը կայացնում է որոշումներ:
Քաղաքական Խորհրդի որոշումներն ընդունվում են Քաղաքական Խորհրդի նիստին ներկա` Քաղաքական Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
Քաղաքական Խորհրդում քվեարկության ժամանակ ձայները հավասար բաշխվելիս` Նախագահի ձայնը վճռորոշ է:
Քաղաքական Խորհրդի որոշումները ստորագրում է դրա նախագահը:
16. Վերստուգիչ հանձնաժողովը
16.1. Կուսակցության Վերստուգիչ Հանձնաժողովը ընտրվում է Կուսակցության Համագումարը:
16.2. Վերստուգիչ Հանձնաժողովի թվային կազմը որոշվում է Համագումարի կողմից:
16.3.Վերստուգիչ Հանձնաժողովը գործում է Համագումարի կողմից հաստատվող` Վերստուգիչ Հանձնաժողովի կանոնակարգով:
16.4. Վերստուգիչ Հանձնաժողովը հաշվետու է Համագումարին:
16.5. Վերստուգիչ Հանձնաժողովի անդամ չեն կարող լինել` Նախագահը, Փոխնախագահը, Գլխավոր քարտուղարը, Քաղաքական Խորհրդի անդամները:
16.6. Վերստուգիչ Հանձնաժողովը հետեւում է Կուսակցության Համագումարի որոշումների կատարմանը, գույքի պահպանմանը, ինչպես նաեւ իրականացնում` սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ, ստուգում է Կուսակցության փաստաթղթերը:
16.7. Վերստուգիչ Հանձնաժողովը որոշումներ է ընդունում իր ընդհանուր թվի մեկ երկրորդով:
16.8. Վերստուգիչ Հանձնաժողովի անդամների լիազորությունների ժամկետը մինչեւ հերթական Համագումարն է:
17. Քարտուղարությունը
17.1. Կուսացության Քարտուղարությունը (այսուհետեւ տեքստում` ՙՔարտուղարություն՚) Կուսակցության գործավարական գործունեությունը համակարգող, ինչպես նաեւ սույն կանոնադրությամբ իրեն վերապահված վարչական եւ այլ լիազորություններ իրականացնող մարմին է:
ՙՀայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միություն՚ Կուսակցություն Կանոնադրություն
17.2. Քարտուղարության ղեկավարն է Կուսակցության Գլխավոր Քարտուղարը (այսուհետեւ տեքստում` ՙԳլխավոր Քարտուղար՚)
17.3. Քարտուղարության կառուցվածքը եւ կազմը հաստատում է Քաղաքական Խորհուրդը` Գլխավոր Քարտուղարի ներկայացմամբ:
17.4. Քարտուղարությունը`
  • կազմակերպում է Կուսակցությանը անդամագրման ընթացքը
  • Քաղաքական Խորհրդի որոշման հիման վրա իրականացնում է անհրաժեշտ ձեւակերպումներ` կապված իրեն Կուսակցության շարքերն ընդունելու խնդրանքով դիմած անձին Կուսակցության շարքերն ընդունելու կամ ընդունելը մերժելու հետ, եւ այդ մասին հայտնում ` այդ անձին
  • վարում է անդամաքարտադարանը
  • զբաղվում է Կուսակցության փաստաթղթային գործավարությամբ (այդ թվում` վարում է Կուսակցության ներքին գրառումները եւ տնօրինում` Կուսակցության արխիվը)
  • զբաղվում է ներկուսակցական վարչական խնդիրների լուծմամբ
  • իրականացնում է Կուսակցության աշխատանքների հետ կապված կազմակերպչական գործունեությունը (այդ թվում` նախապատրաստում է Համագումարները եւ Քաղաքական Խորհրդի նիստերը):
    17.5. Գլխավոր Քարտուղարը`
  • կազմակերպում եւ ղեկավարում է Քարտուղարության աշխատանքը
  • մշակում եւ Քաղաքական Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Քարտուղարության կառուցվածքը եւ կազմը
  • Գլխավոր Քարտուղարի լիազորությունների ժամկետը հինգ տարի է:
18. Տարածքային Ստորաբաժանումներ
18.1. Կուսակցության Տարածքային Ստորաբաժանումները Կուսակցության սկզբնական կազմակերպություններն են (այսուհետեւ տեքստում` ՙՏարածքային ստորաբաժանում՚) եւ գործում են սույն կանոնադրությամբ:
18.2. Տարածքային ստորաբաժանում կարող են կազմել Կուսակցության երեքից ավել անդամներ` Կուսակցության Քաղաքական Խորհրդի որոշմամբ` Կուսակցության Նախագահի միջնորդության հիման վրա, անժամկետ, մինչեւ սույն կանոնադրությամբ սահմանված կարգով նրանց լուծարումը:
18.3. Տարածքային Ստորաբաժանման բարձրագույն մարմինը Տարածքային Ստորաբաժանման ժողովն է:
Տարածքային Ստորաբաժանման ժողովը գումարվում է առնվազն վեց ամիսը մեկ անգամ` այդ մասին յոթ օր առաջ տեղեկացնելով Կուսակցության Քարտուղարությանը` ներկայացնելով ժողովի օրակարգը:
Տարածքային Ստորաբաժանման ժողովին կարող են մասնակցել Տարածքային Ստորաբաժանման մեջ ընդգրկված Կուսակցության բոլոր անդամները:
Ժողովին` խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել նաեւ`
  • Կուսակցության Նախագահը
  • Կուսակցության Քաղաքական Խորհրդի անդամները
  • կանոնադրության սույն կետի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ ենթակետերում թվարկված` Կուսակցության պաշտոնատար անձանց Կուսակցական ներկայացուցիչները:
Տարածքային Ստորաբաժանման ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում են Տարածքային Ստորաբաժանման մեջ ընդգրկված Կուսակցության անդամների կեսից ավելին:
18.4. Տարածքային Ստորաբաժանման ժողովի որոշումներն ընդունվում են Տարածքային Ստորաբաժանման մեջ ընդգրկված եւ ժողովին ներկա Կուսակցության անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
Տարածքային Ստորաբաժանման ժողովի որոշումները (բացառությամբ Տարածքային Ստորաբաժանման ժողովի անցկացման ընթացակարգային հարցերին վերաբերող որոշումների) եռօրյա ժամկետում ներկայացվում են Կուսակցության Քաղաքական Խորհուրդ` վավերացման համար:
Տարածքային Ստորաբաժանման ժողովի որոշումներն Կուսակցության համար քաղաքական ուժ են ստանում եւ կարող են իրավական հետեւանքներ առաջացնել Կուսակցության Քաղաքական Խորհրդի կողմից վավերացվելուց հետո:
18.5. Տարածքային Ստորաբաժանման աշխատանքները կազմակերպելու համար Տարածքային Ստորաբաժանման ժողովը ընտրում է համակարգող (Տարածքային Ստորաբաժանման նախագահ), քարտուղար եւ վերահսկողություն իրականացնող մարմին երկու տարի ժամկետով:
Համակարգողը` Տարածքային Ստորաբաժանման նախագահը
  • ղեկավարում է Տարածքային Ստորաբաժանման գործունեությունը
  • ներկայացնում է Կուսակցությունը տարածքի պետական եւ ոչ պետական մարմիններում
  • գումարում է եւ ղեկավարում է Տարածքային Ստորաբաժանման ժողովներ
  • ներկայացնում է Կուսակցության Քաղաքական Խորհրդին եւ Համագումարին հաշվետվություն` Տարածքային Ստորաբաժանման գործունեության մասին
  • որպես Տարածքային Ստորաբաժանման նախագահ` վավերացնում (ստորագրում) է որոշումներ, այլ ակտեր եւ փաստաթղթեր
  • միջնորդություն է ներկայացնում Կուսակցության Նախագահին եւ Քաղաքական Խորհրդին` Տարածքային Ստորաբաժանումը լուծարելու մասին
  • հանձնարարականներ է տալիս Տարածքային Ստորաբաժանման մեջ ընդգրկված Կուսակցության անդամներին
  • օգտագործում է Կուսակցության տրամադրած գույքը եւ պատասխանատու է վերջինիս նպատակային օգտագործման համար
  • ապահովում է Կուսակցության Նախագահի, Քաղաքական Խորհրդի եւ Համագումարի որոշումների կենսագործումը եւ Կուսակցության ծրագրի իրագործումը
  • իրականացնում է իր պատասխանատվությունից բխող այլ լիազորություններ
    Տարածքային Ստորաբաժանման գործունեության համար Կուսակցության առաջ պատասխանատու է համակարգողը` Տարածքային Ստորաբաժանման նախագահը:
    Տարածքային Ստորաբաժանման քարտուղարը
  • կազմակերպում եւ ղեկավարում է Տարածքային Ստորաբաժանման քարտուղարության աշխատանքը
  • կազմակերպում է Կուսակցությանը անդամագրման ընթացքը
  • Քաղաքական խորհրդի որոշման հիման վրա իրականացնում է անհրաժեշտ ձեւակերպումներ` կապված իրեն Կուսակցության շարքերն ընդունելու խնդրանքով
  • դիմած անձին Կուսակցության շարքերն ընդունելու կամ ընդունելը մերժելու հետ, եւ այդ մասին հայտնում ` տվյալ անձին
  • զբաղվում է փաստաթղթային գործավարությամբ (այդ թվում` վարում է Կուսակցության Տարածքային Ստորաբաժանման ներքին գրառումները եւ տնօրինում` Կուսակցության Տարածքային Ստորաբաժանման արխիվը)
  • զբաղվում է վարչական խնդիրների լուծմամբ
  • իրականացնում է Կուսակցության աշխատանքների հետ կապված կազմակերպչական գործունեությունը (այդ թվում` նախապատրաստում է ժողովները):
Տարածքային Ստորաբաժանման վերահսկողություն իրականացնող մարմինը ձեւավորվում է Տարածքային Ստորաբաժանման անդամների թիվը 15-ից գերազանցելու դեպքում: Մնացած դեպքերում Տարածքային Ստորաբաժանման գործունեությունը վերահսկվում է Կուսակցության Վերաստուգիչ Հանձնաժողովի կողմից:
Տարածքային Ստորաբաժանման վերահսկողություն իրականացնող մարմնի թվային կազմը որոշվում է Կուսակցության Նախագահի կողմից:
Վերահսկողություն իրականացնող մարմինը գործում է Կուսակցության Քաղաքական Խորհրդի հաստատած կանոնակարգով:
Վերահսկողություն իրականացնող մարմինը հաշվետու է Տարածքային Ստորաբաժանման ժողովին:
Վերահսկողություն իրականացնող մարմնի անդամ չեն կարող լինել Տարածքային Ստորաբաժանման Նախագահը եւ Քարտուղարը:
Վերահսկողություն իրականացնող մարմինը հետեւում է Կուսակցության Նախագահի, Քաղաքական Խորհրդի եւ Համագումարի որոշումների կատարմանը, գույքի պահպանմանը, նպատակային եւ արդյունավետ օգտագործմանը, եւ ստուգում է Տարածքային Ստորաբաժանման փաստաթղթերը:
Վերահսկողություն իրականացնող մարմինը որոշումներ է ընդունում իր ընդհանուր թվի մեկ երկրորդով:
18.6. Կուսակցության Քաղաքական Խորհուրդը կարող է լուծարել Տարածքային Ստորաբաժանումը` Տարածքային Ստորաբաժանման անդամների ցանկությամբ կամ Կուսակցության Նախագահի միջնորդությամբ:
Տարածքային Ստորաբաժանման լուծարումը չի դադարեցնում նրանում ընդգրկված` Կուսակցության անդամների անդամությունը Կուսակցությանը:
18.7. Տարին մեկ անգամ, ինչպես նաեւ ցանկացած ժամանակ` Կուսակցության Քաղաքական Խորհրդի պահանջով` երկօրյա ժամկետում, Տարածքային Ստորաբաժանումն իր ընթացիկ գործունեության վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Կուսակցության Քաղաքական Խորհուրդ:
13.8. Տարածքային Ստորաբաժանմանը գույքը (այդ թվում եւ դրամական միջոցները) հանդիսանում է Կուսակցության սեփականությունը եւ տրամադրվում է նրան Կուսակցության Նախագահի որոշմամբ` օգտագործման իրավունքով:
ՙՀայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միություն՚ Կուսակցություն Կանոնադրություն
19. Տարածքային Համակարգողների Խորհուրդ
19.1. Տարածքային Համակարգողների Խորհուրդը Կուսակցության Քաղաքական Խորհրդի ընդլայնված կազմն է` Քաղաքական Խորհրդի անդամների եւ Տարածքային Համակարգողների ընդգրկմամբ:
19.2. Տարածքային Համակարգողների Խորհուրդը կոչված է Կուսակցության ռազմավարական եւ մարտավարության կարեւորագույն խնդիրների քննարկման, կուսակցության խնդիրները Տարածքային Ստորաբաժանումներին հասու դարձնելու, ինչպես նաեւ կարեւոր քաղաքական որոշումներում Տարածքային Ստորաբաժանումների մոտեցումները հաշվի առնելու եւ դրանց մշակման գործում Կուսակցության Տարածքային Ստորաբաժանումների գործնական մասնակցությունը ապահովելու, Կուսակցության Քաղաքական Խորհրդի եւ Տարածքային Ստորաբաժանումների միջեւ մշտական քաղաքական կապը ապահովելու համար:
19.3. Տարածքային Համակարգողների Խորհրդի աշխատանքները համակարգում է Կուսակցության Նախագահը: Խորհուրդը քննարկվող հարցերի վերաբերյալ իր մոտեցումները ձեւավորում է որոշումներով, որոնք Կուսակցության Քաղաքական Խորհրդի համար ունեն խորհրդատվական բնույթ:
Խորհրդի նիստերը հրավիրվում են Կուսակցության Նախագահի կողմից ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս քան վեց ամիսը մեկ անգամ:
20. Կոնսուլտացիոն Խորհուրդ
20.1. Կուսակցության Կոնսուլտացիոն Խորհուրդը Կուսակցության եւ նրա հետ մշտական համագործակցության մեջ գտնվող եւ Կուսակցության քաղաքական ծրագրերի իրականացմանը մասնակցող ոչ քաղաքական մարմինների համատեղ գործունեությունը ուղղորդող մարմին է:
20.2. Կոնսուլտացիոն Խորհուրդը մշակում է առաջարկություններ կուսակցության
ռազմավարական եւ մարտավարական խնդիրների լուծմանն ուղղված միջոցների եւ քայլերի, դրանցում կուսակցության կառույցների եւ ոչ քաղաքական մարմինների մասնակցության վերաբերյալ:
20.3. Կոնսուլտացիոն Խորհրդի գործունեությունը համակարգում է Կուսակցության
Նախագահը:
Կոնսուլտացիոն Խորհրդի անդամներ են Կուսակցության Փոխնախագահը, Գլխավոր Քարտուղարը եւ Քաղաքական Խորհրդի անդամները: Վերջիններիս այն կազմը, որը պարտադիր պետք է մասնակցի խորհրդի աշխատանքներին որոշում է Քաղաքական Խորհուրդը` Նախագահի ներկայացմամբ:
Խորհրդի աշխատանքները բաց են Կուսակցության անդամների մասնակցության համար:
20.4. Կոնսուլտացիոն Խորհուրդը իր աշխատանքները կազմակերպում է նիստերի
միջոցով: Կոնսուլտացիոն Խորհրդի առաջարկները ձեւավորում են Խորհրդի որոշումներով, որոնք ունեն զուտ խորհրդատվական բնույթ:
21. Փորձագիտական-վերլուծական Խորհուրդ
21.1. Փորձագիտական-վերլուծական Խորհուրդը Կուսակցության քաղաքական նպատակների իրականացման ռազմավարության եւ մարտավարության ծրագրային մշակումները կատարող, դրանք կարճաժամկետ եւ երկարաժամկետ հատվածում
ՙՀայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միություն՚ Կուսակցություն Կանոնադրություն
իրագործելու համար անհրաժեշտ քաղաքական մեխանիզմերի եւ տեխնոլոգիաների վերաբերյալ առաջարկությունները նախապատրաստող, ընթացիկ քաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծությունների հիման վրա Կուսակցության գործողությունների վերաբերյալ կարծիք մշակող մարմին է:
21.2. Փորձագիտական-վերլուծական Խորհրդի աշխատանքները համակարգում է Կուսակցության Նախագահը: Խորհրդի աշխատանքներին ներգրավում են հետազոտական կենտրոնների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ:
21.3. Փորձագիտական-վերլուծական Խորհուրդը իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստերին մասնակցում են Կուսակցության Փոխնախագահը, Գլխավոր Քարտուղարը, Քաղաքական Խորհրդի անդամներ: Վերջիններիս այն կազմը, որը պարտադիր պետք է մասնակցի Խորհրդի նիստերին, հաստատում է Քաղաքական Խորհուրդը` Նախագահի ներկայացմամբ:
21.4. Փորձագիտական-վերլուծական Խորհրդի առաջարկությունները ձեւավորվում են Խորհրդի որոշումներով, որոնք Կուսակցության Քաղաքական Խորհրդի համար ունեն խորհրդատվական բնույթ:
22. Կուսակցության մասնաճյուղերը եւ ներկայացուցչությունները
22.1. Կուսակցությունը, Համագումարի որոշմամբ, օտարերկրյա պետություններում կարող է ստեղծել մասնաճյուղեր կամ ներկայացուցչություններ:
22.2. Մասնաճյուղերը կամ ներկայացուցչությունները գործում են սույն կանոնադրությանը եւ ստորաբաժանման կանոնադրությանը համապատասխան:
22.3. Օտարերկրյա պետությունոմ ներկայացուցչությունները եւ մասնաճյուղերը գործում են տվյալ պետության օրենսդրությանը, սույն կանոնադրությանըւ եւ իրենց կանոնադրությանը համապատասխան, որը հաստատվում է Քաղաքական Խորհրդի կողմից:
22.4. Ներկայացուցչության կամ մասնաճյուղի գործունեության նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Քաղաքական Խորհուրդը կամ Համագումարի կողմից լիազորված այլ մարմինը:
22.5. Կուսակցության ներկայացուցչությունները կամ մասնաճյուղերը կարող են լուծարվել Կուսակցության դրանք ստեղծող մարմնի կողմից:
23. Սեփականությունը եւ վերահսկողությունը
23.1. Կուսակցության սեփականությունը գոյանում է`
  • անդամավճարներից
  • նվիրատվություններից
  • օրենքով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորումից
  • կտակով ստացվող միջոցներից
  • քաղաքացիական իրավական գործարքներից եւ օրենսդրությամբ չարգելված այլ մուտքերից
23.2. Կուսակցության սեփականությունը կարող է օգտագործվել ծրագրերի կատարման,
հաստիքային աշխատողների եւ Կուսակցության պաշտանատար անձանց վարձատրման եւ օրենքին եւ սույն կանոնադրությանը չհակասող այլ գործունեության համար:
ՙՀայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միություն՚ Կուսակցություն Կանոնադրություն
23.3. Իր ղեկավարի գործունեության մարմինների նկատմամբ Կուսակցությունը վերահսկողություն է իրականացնում Համագումարին այդ մարմինների հաշվետվությունների, ինչպես նաեւ Վերստուգիչ հանձնաժողովի գործունեության միջոցով:
24. Վերակազմակերպում
24.1. Կուսակցությունը կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված կարգով` Համագումարի որոշմամբ:
25. Լուծարումը
25.1. Կուսակցությունը կարող է լուծարվել Համագումարի (ինքնալուծարում) որոշմամբ կամ օրենքով սահմանված կարոգվ:
25.2. Կուսակցությունն ինքնալուծարվում է Կուսակցության անդամների ընդհանուր թվի 4/5-ի (չորս հինգերորդի) գրավոր համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում եւ կարգով:
25.3. Լուծարման մասին որոշումն ընդունելուց հետո Համագումարը ստեղծում է լուծարային հանձնաժողով:
25.4. Լուծարման դեպքում Կուսակցության գույքն ուղղվում է բացառապես սույն կանոնադրությունում ամրագրված նպատակներին, իսկ եթե դա անհնար է, ապա փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
26. Կանոնադրության լրացում եւ փոփոխում
26.1. Կանոնադրության մեջ փոփոխություններ կամ լրացումներ կարող են կատարվել
Նախագահի, Քաղաքական Խորհրդի կամ Պատվիրակների առնվազն 40 (քառասուն) տոկոսի նախաձեռնությամբ:
26.2. Կանոնադրության մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարվում են Համագումարի կողմից` Պատվիրակների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ:
ՙՀայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միություն՚ Կուսակցություն Կանոնադրություն



Այցելությունների քանակը 81955   Գլխավոր էջ | Կապ