|
|
|
|
18.01.03 թ.
(ՀՔԴՄ 13 համագումար ) SPEECH OF PRESIDENT OF CDU OF ARMENIAKHOSROV HAROUTYUNYAN AT THE XIII CONGRESS OF CDUA
|
Dear friends
Dear guests
Ladies and gentlemen
First of all, let me to express my gratitude to the advance of my candidacy for the post of President of Christian-Democratic Union of Armenia.
I am in politics since first days of our contemporary history and by coincidence I had a chance to be in the sources of historical and political processes of our new-independent State’s emergence.
|
| Շարունակություն |
|
|
|
18.01.03 թ.
ՀՔԴՄ 13-րդ համագումար ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔՐԻՍՏՈՆԵԱ- ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
|
Հանրապետության Նախագահի եւ Ազգային Ժողովի առաջիկա ընտրությունները հավակնում են լինել ոչ միայն մեր ներքաղաքական կյանքի հերթական լուրջ իրադարձությունը, այլեւ հետագա զարգացումների հնարավոր հետեւանքների առումով, նույնիսկ դառնալ շրջադարձային: Եվ այդ քաղաքական կարեւորությունը պայմանավորված չէ միայն մեր հանրային կյանքի առանցքային նշանակության խնդրով` մեզանում լեգիտիմ իշխանություններ ձեւավորելու ժողովրդավարական ավանդույթի արմատավորմամբ, այլ նրանով, որ այդ խնդիրը յուրահատուկ նշանակություն է ձեռք բերում աշխարհաքաղաքական զարգացումների ներկա փուլում` առաջիկա հնարավոր արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար քաղաքական անհրաժեշտ որակներով օժտված իշխանություններ ձեւավորելու իմաստով:
|
| Շարունակություն |
|
|
|
14.03.1998թ
ՀՀ ԱԶԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԱՀ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի հայրենակիցներ
Ընդամենը երկու օր է բաժանում մեզ արտահերթ նախագահական ընտրություններից: Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, անհրաժեշտ գտա այդ առիթով կիսել ձեզ հետ իմ մտորումներն ու տեսակետները:
Այս օրերին շատ է խոսվել այն մասին, որ առաջիկա ընտրությունները հատուկ նշանակություն ունեն մեր ժեղեվրդի համար: Դա իրոք այդպես է: Մարտի 16-ին մենք ոչ միայն պետք է ընտրենք մեկին, որից ակնկալում ենք շատ վճռական քայլեր մեր երկրի համար ոչ հեշտ և կարևոր այս ժամանակահատվածում, այլ միաժամանակ, և այն պակաս կարևոր չէ, պատասխանենք մեկ հարցի` արդյոք մենք ցանկություն ունենք և պատրաստ ենք գնալ ժամանակի հրամայականներին ընդառաջ, Հայաստանում կառուցել իրոք բաց և ժողովրդավարական հասարակություն, թե դեռևս չունենք մեր մեջ այնքան ուժ, որ վայր գցենք անցյալի ստերիոտիպներով պայմանավորված կարծր բեռը:
|
| Շարունակություն |
|
|
|
27.12.07թ.
Հայտարարություն
|
Հայաստանը կանգնած է նախագահական ընտրությունների շեմին, որոնց արդյունքները վճռորոշ կլինեն մեր առաջիկա ապագայի համար: Եվ թեպետ առաջադրված թեկնածուների հիմնական մասը հանրությանը լավ ծանոթ է իր կենսագրությամբ և քաղաքական վաստակով, այդուհանդերձ հանրային առօրյան ալեկոծող քաղաքական կրքերը խոչնդոտում են անաչառ ընտրությանը: Մինչդեռ իրողությունն այն է, որ ի շնորհիվ բոլոր ժամանակների քաղաքական իշխանությունների ու կառավարությունների հետևողական ջանքերի և, չնայած, որ այդ ամբողջ ընթացքում մեզ ուղեկցել են հանրային կյանքը ձևախեղող և սոցիալական առաջընթացը դանդաղեցնող բացասական երևույթները, Հայաստանը հաղթահարել է անցումային շրջանը և թևակոխել է իր զարգացման նոր փուլ:
|
| Շարունակություն |
|
|
|
17.03.2007թ
ՀՔԴՄ հայտարարությունը
|
Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Երևանի կենտրոնում տեղի ունեցած մասայական անկարգությունները, զինված ընդհարումները իրավապահ ուժերի հետ, որոնց արդյունքում ցավոք եղան տուժածներ և անմեղ զոհեր, թալանն ու վայրագությունները ցնցեցին ողջ ժողովրդին: Տեղի ունեցածը, անտարակույս, որևէ կապ չունի քաղաքական խաղաղ պայքարի, ընտրություններից հանրության հիմնական հատվածի սպասելիքների և, առավել ևս, հանրային կյանքի ժողովրդավարացման հետ:
|
| Շարունակություն |
|
|
|
24/03/08
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասին
|
Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեն հավակնում է լինել ոչ միայն մեր ներքաղաքական կյանքի հերթական լուրջ քաղաքական իրադարձությունը, այլև, հանրային կյանքի հետագա ընթացքին որակապես նոր ազդակներ հաղորդելու հնարավորության առումով, նույնիսկ դառնալ հանգրվանային:
|
| Շարունակություն |
|
|
|
|