Գլխավոր էջ
   Կապ
 
 
   Հարցազրույց - Interview»»
   Հայտարարություն -
   Announcement
»»
   Հոդվածներ - Article»»
          
11/06/10
Turkey tries to get everything for nothing
One can unmistakably claim that the normalization of the Armenian-Turkish relations thanks to the initiative of the President of the Republic of Armenia and the subsequent developments that have commenced between the two countries, immediately supported by the international community, has become today a major issue on the international agenda. It is urgent and promising for international community particularly because as a result of the settlement sufficient prerequisites for a dramatic enhancement of security will emerge, and a qualitatively new and reliable geopolitical environment in the region will promote multilateral and mutually beneficial interstate cooperation

Շարունակություն
02/03/10
Թուրքիան փորձում է ամեն ինչ ստանալ` ոչինչ չտալով
Առանց սխալվելու հավանականության կարելի է պնդել, որ հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման խնդիրը` շնորհիվ Հայաստանի Հանրապետության Նախաgահի քաղաքական նախաձեռնության և դրանով պայմանավորված երկու երկրների միջև սկիզբ առած և միջազգային հանրության անմիջական աջակցությունը վայելող զարգացումների, այսօր դարձել է միջազգային քաղաքականության օրակարգի հիմնական հարցերից մեկը:

Շարունակություն
19.05.00 թ.
OCTOBER 27: POLITICAL LESSONS
The events of October 27 paralyzed the inner political life of the country. And, at present, it can be defined as a political crisis, which has not been overcome.
The crisis is first of all conditioned with the mistrust which exists between the different wings of authorities, as well as between particular people and powers having political responsibilities and or having taken these responsibilities under certain circumstances. Different structures claim to have more political influence than they are allowed to according to the legislation. (And they possess practical control-levers to perform it.) In fact the different authority wings are not up to carry out the whole scope of the responsibilities laid on them by the Constitution

Շարունակություն
21.01.06 թ. Հայկական ժամանակ
Հայաստանը տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական ներկայությանը բովանդակություն հաղորդելու անհրաժեշտության շեմին
Ընդ որում, մեր խնդիրը պետք է լինի հասնել նրան, որ մեր ազատ և անկաշկանդ զարգացումը ձեռնտու լինի բոլորին կամ առնվազն մեր մեկուսացումը շահավետ չլինի որևէ մեկին: Բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ տարածաշրջանի երկրների տնտեսական ենթակառուցվածքները փոխկապված լինեն միմյանց հետ այնպես, որ նրանցից յուրաքանչյուրն ունակ չլինի արդյունավետ գործել, եթե խաթարվել են մյուսի բնականոն գործելու հնարավորությունները: Սակայն պրոբլեմն այն է, որ օբյեկտիվորեն ոչ մի պետություն չի ցանկանում որևէ մեկի հետ կիսել իրերի ընթացքը սեփական կարևորություններին ծառայեցնելու իր կարողությունը:

Շարունակություն
08.07.97թ. Հայաստանի Հանրապետություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱ ՕԲՅԵԿՏԻՎՈՐԵՆ ԳՆԱՀԱՏԵԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ, ՈՐՊԵՍԶԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԼԻՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՎԱՆՏՅՈՒՐԱՆԵՐԻՑ /կուսակցական կառույցների անհետաձգելի ռեֆորմի մասին/
Վերջերս մամուլը նախանձելի ինտենսիվությամբ ամենատարբեր վերլուծություններով անդրադառնում է ՀՀՇ-ի ներկուսակցական կյանքի այսօրվա իրավիճակին, առաջիկա համագումարում ուժերի հնարավոր հարաբերակցությանը, ՀՀՇ Նախագահի ընտրության տարբերակների, կուսակցության նախագահի ամենահավանական թեկնածուների խնդրին եւ այլ:
Քանի որ ՀՀՇ-ն տնտեսական եւ հասարակական կյանքի ազատականացմանն ու ժողովրդավարացմանն ուղղված քաղաքական պրոցեսի նախաձեռնողն ու իրականացնողն է, ապա նրան են վերագրվում բարեփոխումների եւ ձեռքբերումները, եւ ձախողումները, հանրության կյանքում տեղի ունեցող թե լավ, թե վատ բոլոր փոփոխությունները:

Շարունակություն
2.11.2002թ Առավոտ
Ինչումն է Ղարաբաղյան հակամարտության հայանպաստ կարգավորման էությունը: (Պատմությունը դասեր չի տալիս)-7
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ, որը կերաշխավորի Ղարաբաղի ազատ և անվտանգ զարգացումը, ընդունելի է հայկական կողմի (Հայաստանի և Ղարաբաղի) համար: Ընդհանուր առմամբ այս բանաձևն է եղել հայկական կողմի դիրքորոշման հիմքում` հակամարտության շուրջ բանակցությունների ողջ ընթացքում: Իհարկե, ժամանակ առ ժամանակ, կախված բանակցային գործընթացի զարգացումներից, այն հավելվում էր լրացուցիչ ճշգրտումներով (օրինակ, Հայաստանի համար ընդունելի է հակամարտության կարգավորման այն տարբերակը, որը ընդունելի կլինի նաև Ղարաբաղի համար), սակայն դրանից մեր հիմնական մոտեցումը չէր փոխվում և, ըստ էության, այն անփոփոխ է մնացել մինչ օրս:

Շարունակություն
29.10.2002 Առավոտ
Ինչու է մեզանում արժեզրկվել ՙիշխանություն՚ հասկացությունը կամ Ինչու մեր երկրում իշխանությունների անհաջողությունը շատերին հրճվանք է պատճառում (Պատմությունը դասեր չի տալիս )-4
Հարցի պատասխանը, որքան էլ ակնհայտ, այդուհանդերձ շատ հրատապ է, եթե փորձենք այդ հարցը ծնող պատճառներին անդրադառնալ համակարգային բնույթի արատների վերհանման նպատակով:
Նախ, առաջին և ամենաակնհայտ պատասխանն այն է, որ հանրության հիմնական զանգվածը վերջին տաս- տասներկու տարիների ընթացքում իշխանությունների գործունեության արդյունքում չի տեսնում որևէ քիչ թե շատ շոշափելի արդյունք, դրական տեղաշարժ` իր և իր մերձավորների կյանքում:

Շարունակություն
29.10.2002 Առավոտ
Ինչու է մեզանում արժեզրկման վտանգի տակ անկախության գաղափարը (Պատմությունը դասեր չի տալիս) -2
Անկախության հռչակումից հետո անցել է ավելի քան տասը տարի, սակայն, վերտառության կարգով ներկայացվող հարցը, ցավոք, մեր հանրային գիտակցության մեջ ձեռք է բերել վտանգավորության աստիճանի հասնող խորություն:
Անկախության գաղափարը կարող է արժեզրկվել միայն մի դեպքում, երբ այն ոչինչ չի տալիս ժողովրդին ամբողջությամբ և յուրաքանչյուրին առանձին վերցրած: Իսկ միթե անկախությունը, ասել է թե սեփական պատասխանատվությամբ սեփական ճակատագիրը կերտելու հնարավորությունը, ինքնուրույն քաղաքական միտքն ու նախաձեռնության հնարավորությունը չէ այն ամենաանհրաժեշտը որևէ ժողովրդին` իր արժանապատիվ ներկան և ապագան ձևավորելու համար: Անկախությունը որպես կենսակերպ և հոգեբանություն ինքնին չի կարող խոչընդոտ լինել այդ վեհ նպատակների իրականացմանը:

Շարունակություն
29.10.2002 Առավոտ
Ինչու է ազգաբնակչության հիմնական մասը հիասթափված ազատական տնտեսական քաղաքականությունից (Պատմւթյունը դասեր չի տալիս)-3
ՙ Հաջողության հավակնող տնտեսական ցանկացած քաղաքականություն սկսվում է նրա նկատմամբ ազգաբնակչության վստահությունից, քանի որ հենց մարդը` իր հոգեբանությամբ, հոգսերով, հույսերով, պլաններով և նույնիսկ մոլորություններով պետք է լինի այդ քաղաքականության կենտրոնում: Առանց բնակչության վստահության` գիտականորեն ողջամիտ ճանաչված ցանկացած քաղաքականություն նույնիսկ օդից կախված կմնա (Լ. Էրհարդտ) ՚:
Տնտեսական քաղաքականության այս բնութագրումը կարող է դառնալ ելակետային այն մոտեցումների համար, որոնց պետք է բավարարի անցումային փուլի արդյունավետ քաղաքականությունը:


Շարունակություն
11.01.2003թ Առավոտ
Առաջիկա ընտրություններում մենք դատապարտված ենք ունենալու լեգիտիմ իշխանություններ
Ըստ էության, առաջիկա ընտրությունները հավակնում են լինել ոչ միայն մեր ներքաղաքական կյանքի հերթական լուրջ, այլև` ինչ որ իմաստով, բացառիկ լուրջ իրադարձությունը և, մեր հետագա զարգացումների համար հնարավոր հետևանքների առումով, նույնիսկ` շրջադարձային: Ընդ որում, ոչ այն պատճառով, որ մեր առջև ծառացած են մեր ապագային միտված ռազմավարական նշանակության կարևորագույն խնդիրներ, այլ կապված մեր ներքին կյանքին առնչվող, առաջին հայացքից ընթացիկ, բայց ըստ էության շատ առանցքային նշանակության խնդրի հետ: Խոսքը մեզանում մեր Պետության կայացման ու կայուն զարգացման գլխավոր երաշխիքի` լեգիտիմ իշխանություններ ձևավորելու ավանդույթի արմատավորման մասին է:

Շարունակություն
03.10.2003. Հայոց աշխարհ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՎ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՎԻ
Կառավարության իրականացրած ծրագրերից յուրաքանչյուրը անմիջականորեն վերաբերում է հասարակությանն ամբողջապես: Մասնավոր օրինակ դիտարկենք, հանրակրթական ոլորտի օպտիմալացման անվան տակ տեղի է ունենում շենքերի ազատման ու սեփականաշնորհման գործընթացը, և բոլորն են այդ մասին պարզորոշ խոսում: Մինչդեռ եթե կար օպտիմալացման խնդիր, ապա պետք է գտնվեր ընդամենը մի հարցի պատասխանը` որ ճանապարհով կարելի է ամենաարդյունավետ ձևով հասնել կրթական որակների բարձրացման: Այսինքն` պետք էր սկսել կրթական համակարգի չափորոշիչների մշակումից:

Շարունակություն
19.05.2000թ. Հայոց աշխարհ
Հոկտեմբերի 27.Քաղաքական դասեր
Հոկտեմբերի 27- ի ողբերգական դեպքերը կաթվածահար արեցին հանրապետության ներքաղաքական կյանքը և ներկայումս այն կարելի է որակել որպես չհաղթահարված քաղաքական ճգնաժամ:
Ճգնաժամը պայմանավորված է նախ և առաջ անվստահությամբ, որը տիրում է իշխանության տարբեր թևերի, ինչպես նաև պատասխանատու քաղաքական դերակատարում ունեցող և /կամ/ պարագաների բերումով այդպիսին ստանձնած առանձին անձերի և ուժերի միջև: Տարբեր կառույցներ հավակնում են ավելի մեծ քաղաքական ազդեցության, (և այն իրացնելու համար տիրապետում են գործնական լծակներին) քան նրանց վերապահված է օրենսդրությամբ: Իշխանության թևերը փաստացի ի վիճակի չեն իրացնել սահմանադրությամբ իրենց վերապահված պատասխանատվությունների ողջ ծավալը:

Շարունակություն
1.11.2002թ Առավոտ
Ինչու մեզ` հայերիս չեն սիրում (Պատմությունը դասեր չի տալիս )-6
Շատ հաճախ հումորով հնչեցվող տիպիկ հայկական այս հարցադրումն ըստ էության անհիմն չէ և հեռու չէ նաև իրականությունից: Անհիմն չէ, որովհետև մեր աշխարհընկալումներում մենք դեռևս մնացել ենք անցյալ դարում ձևավորված զգացմունքային մանկամիտ պատկերացումների մակարդակին, ըստ որի մենք աշխարհի ամենահին և ամենատառապյալ ազգերից մեկը լինելով, արդեն իսկ արժանի ենք սիրո և ուշադրության:


Շարունակություն
29.10.2002թ Առավոտ
Ինչու է մեզանում արժեզրկվել կուսակցություն կամ քաղաքական գործիչ հասկացությունը կամ քաղաքական համակարգի անհետաձգելի ռեֆորմի մասին (Պատմությունը դասեր չի տալիս )-5
Վերջին ժամանակներս մամուլը նախանձելի պարբերականությամբ և ամենատարբեր վերլուծություններով անդրադառնում է տարբեր, և առաջին հերթին, խորհրդարանում ներկայացված կամ ներքաղաքական կյանքում կարևոր դերակատարման հավակնող քաղաքական կուսակցությունների ներկուսակցական կյանքի այսօրվա իրավիճակին, դրանց առաջիկա հնարավոր զարգացումներին

Շարունակություն
29.10.2002 Առավոտ
Պատմությունը դասեր չի տալիս կամ մեր պետականաշինության մի քանի անհետաձգելի հարցերի մասին (մաս առաջին)
Հեղափոխության մեջ ոչ ոք մեղավոր չէ, հեղափոխության մեջ բոլորն են մեղավոր: Թալեյրանի այս խոսքերը արդիական են բոլոր ժամանակներում և նշանակում են, որ հեղափոխական անցումային շրջաններում հասարակական- քաղաքական զարգացումներում պատասխանատու են ոչ միայն առաջնորդները կամ լիդերները, այլև հասարակությունն ընդհանրապես և յուրաքանչյուրը` մասնավորապես

Շարունակություն
18.03.2004թ. Առավոտ
Ոչ թե քաղաքական ճգնաժամ, այլ քաղաքական դեֆոլտ
Դժվար չէ նկատել, որքան էլ դա տարօրինակ չթվա, որ 1995թ. այս կողմ ընկած ողջ ժամանակաշրջանում իշխանությունների լեգիտիմության խնդիրը դարձել է մեր հանրային կյանքի պարտադիր բաղկացուցիչն ու, կարծես թե, Հանրապետության քաղաքական օրակարգի ՙառանցքային՚ հարցը:

Շարունակություն
05.07.2003թ. Հայոց աշխարհ
Ինչու հերթական անգամ մենք պարտվեցինք
Հարցրեք փողոցի ցանկացած անցորդի և կհամոզվեք, որ նա այս ընտրություններից հետո իրեն պարտված է զգում: Հանրությունը ամբողջությամբ իրեն պարտված է զգում: Ինչու. Միթե այն պատճառով, որ ընտրությունների ձևական արդյունքներով խորհրդարանում հայտնվեցին քաղաքական ուժեր կամ անհատներ որոնք արդարացիորեն այդ պատասխանատվությանը արժանի չեն և այդ առումով հանրության մոտ վստահություն չեն վայելում

Շարունակություն
14.11.2002 թ. Առավոտ
Ինչ անել
Այս հարցը ակտուալ է միշտ, երբ կանգնած ես քո վաղվա օրը նախանշելու, նախագծելու անհրաժեշտության առջև: Այն առավել քան ակտուալ է և պատասխանատու, երբ խոսքը գնում է հասարակական զարգացումների նախագծման մասին: Իհարկե, հարցերի շարքը, որոնք մաշեցնում են մեր առօրյան, կարելի է շարունակել` ընդգրկելով մեր կյանքի ամենատարբեր ոլորտները: Սակայն տվյալ պարագայում առարկայական են այն խնդիրները, որոնց ճիշտ լուծումները կհ9անգեցնեն նաև հանրային հետաքրքրությունը շարժող բազմաթիվ այլ հարցերի կարգավորմանը կամ գոնե բավարար պայմաններ կստեղծեն դրանց աստիճանական լուծման համար:

Շարունակություն
08.01.2003թ. Առավոտ
Հանրային կյանքի ժողովրդավարացումը մեր միակ ռազմավարական ռեսուրսն է
Ընտրությունները ցանկացած երկրի քաղաքական կյանքում լուրջ իրադարձություններ են, առավել ևս, երբ խոսքը վերաբերվում է երկրի Նախագահի ընտրություններին: Եվ այդ առումով Հայաստանը բացառություն չէ (և փառք Աստծո, որ բացառություն չէ): Ընդ որում, բացառություն չէ ոչ այն պատճառով, որ Հայաստանը փոքր երկիր է` քաղաքական և տնտեսական կյանքի բավականին համեստ տարողունակությամբ (հանգամանք, որն իր հետքն է թողնում քաղաքական գործընթացների որակի վրա):
Առաջիկա ընտրությունների նկատմամբ հանրային հետաքրքրությունը պայմանավորված չէ նաև այն հանգամանքով, որ Հանրապետության Նախագահի ընտրություններին ուղղակի հաջորդելու են ԱԺ ընտրությունները կամ այն հանգամանքով, որ առաջին անգամ հասարակությունը հնարավորություն է ստացել, ըստ էության, հաշված ամիսների ընթացքում լուրջ փոփոխությունների ենթարկել պետության բոլոր մակարդակների ընտրովի մարմինների անհատական կազմերը` միջամտելով քաղաքական զարգացումներում առողջ որակներ ձևավորելու գործընթացին (որից, ցավոք, նա հաջողությամբ կխուսափի):

Շարունակություն
Այցելությունների քանակը 81949   Գլխավոր էջ | Կապ