Գլխավոր էջ
   Կապ
 
 
   Հարցազրույց - Interview»»
   Հայտարարություն -
   Announcement
»»
   Հոդվածներ - Article»»
          
ՀԻՄՆԱՐԱՐ ԾՐԱԳԻՐԸ


Ինչ մենք գիտենք Քրիստոնեա Դեմոկրատիայի մասին
ԲԱԺԻՆ Ա
ՀԻՄՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ

Մարդու մեր պատկերացումը

1.1 Մենք` Քրիստոնեա-Դեմոկրատներս, Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միության անդամներս, հռչակում ենք յուրաքանչյուր մարդկային էակի նշանակալի արժեքը: Մեզ համար մարդը պատմության սուբյեկտն է, այլ ոչ թե օբյեկտը:

1.2 Քրիստոնեության արժեքային համակարգի հիմքի վրա մենք ամեն մի տղամարդու և ամեն մի կնոջ մեջ տեսնում ենք անհատականություն, այսինքն` մարդկային էակ, իր տեսակի մեջ եզակի, անկախ, որը չի հանգեցվում որևէ այլ տեսակի, իր բնույթով ազատ է և բաց` վերափոխման համար:

1.3 Ամեն մի մարդկային էակ հասարակության շրջանակներում կախված է մյուսներից: Իր ազատության, պատասխանատվության և համերաշխության հետ կապված` մարդը պետք է մասնակցի հասարակության կայացմանը: Մեզանից շատերի համար այդ մասնակցությունը պատճառաբանվում է այն համոզմունքով, որ մենք կոչված ենք պահպանել և զարգացնել Աստծո Արարչագործությունը և ազատությունը:

1.4 Ազատությունը ներքուստ հատուկ է մարդու էությանը: Այն յուրաքանչյուրի համար ենթադրում է իրավունք և պարտականություն` լիովին պատասխանատու լինել սեփական որոշումների և արարքների համար, այսինքն` պատասխանատու լինել ինչպես մերձավորի, այնպես էլ Աստծո Արարչագործության հանդեպ:

1.5 Այս ամենը մեզ բերում է այն պնդման, որ ճշմարտությունը տրանսցենդենտալ է և, որպես այդպիսին, ամբողջությամբ հասու չէ մարդուն: Ազատության մեր հայեցակարգը հանգեցնում է մեզ այն համոզման, որ մարդն ի բնե հակված է սխալների, հետևաբար մենք ընդունում ենք որևիցե մեկի անկարողությունը մտածել կամ կառուցել կատարյալ հասարակություն, որն ազատ կլինի բախումներից և դժբախտություններից: Մենք մերժում ենք նման պնդումից բխող տոտալիտարիզմի որևէ ձևը:

1.6 Համաձայն մարդու մասին մեր հայեցակարգի, մենք պնդում ենք, որ բոլոր տղամարդիկ և բոլոր կանայք օժտված են հավասար արժանապատվությամբ և իրենց բնույթով հավասար են:

Հիմնարար արժեքներ

1.7 Մենք պնդում ենք, որ ցանկացած տղամարդու և ցանկացած կնոջ պատասխանատվության խնդիրն է հանդիսանում այն հասարակության բարելավումը, որում նրանք ապրում են` հիմնվելով հիմնարար արժեքների և կարգավորման միասնաբար հաստատված սկզբունքների վրա: Հենց դրանց կիրառմամբ հնարավոր կլինի կանխազգալ, զսպել և խաղաղ ճանապարհով կարգավորել մարդկանց միջև տարաձայնությունները և միաժամանակ այն պրոբլեմներն ու խնդիրները, որոնք այսօր ծառացած են մարդկության առջև:

1.8 Քրիստոնեա-դեմոկրատական միտքն ու քաղաքական գործունեությունը հիմնվում են փոխկապակցված հիմնարար արժեքների վրա, որոնք համահավասարապես կարևոր են և ունեն համընդհանուր կիրառում. ազատություն և պատասխանատվություն, հիմնարար հավասարություն, արդարություն և համերաշխություն:


Ազատություն և պատասխանատվություն

1.9 Մեզ համար իրական ազատությունն ինքնավարությունն ու պատասխանատվությունն է, այլ ոչ թե անպատասխանատու անկախությունը: Այն պատասխանատու է դարձնում յուրաքանչյուրին իր արարքների համար ոչ միայն սեփական խղճի առջև, այլև` հանրության և հետնորդների:

1.10 Այս հայեցակարգը ենթադրում է յուրաքանչյուրի պատասխանատվությունն Աստծո Արարչագործության առջև: Եկող սերունդները նույնպես պետք է հնարավորություն ունենան զարգանալու բնական միջավայրի հետ միասնության մեջ, որի հիմնական մասը յուրաքանչյուր մարդ է: Խմբերը, հանրությունները, ժողովուրդները, ազգերն ու պետությունները, այսքանով, իրենց գործերում պատասխանատու են ապրող և եկող մարդկային ամեն մի էակի առջեւ:

1.11 Ազատությունն ու համերաշխությունը չէին կարող իրապես գոյություն ունենալ առանց բոլորի կողմից այնպիսի նախապայմանի ընդունման, ինչպիսին է ազատության գոյությունը:

1.12 Ահա թե ինչու մենք` Քրիստոնեա-Դեմոկրատներս, ցանկանում ենք բոլորին տալ իրենց առօրյա գոյության մեջ յուրաքանչյուր մարդուն և նրանց հանրություններին հատուկ անօտարելի իրավունքներից օգտվելու հնարավորություն: Համանման կերպով պետք է երաշխավորված լինի, մի կողմից, զարգանալու և սեփական ունակությունները, հնարավորություններն ու հմտությունները որքան հնարավոր է լայն կիրառելու իրավունքը և, մյուս կողմից, պարտականությունը ծառայեցնել դրանք մարդկության հանրությանը և ձգտել այլոց հետ հարաբերություններում կիրառել այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են արդարությունն ու համերաշխությունը:

1.13 Այդ ազատությունը, որը միաժամանակ հանդիսանում է արդարության և համերաշխության հասկացությունների անդադար որոնման և’ պայման, և’ հետևանք, կիրառելի է նաև գոյություն ունեցող իշխանական համակարգերից յուրաքանչյուրի նկատմամբ` ինչպես մեկը մյուսի հետ նրանց փոխհարաբերություններում, այնպես էլ մասնավոր անձանց հետ նրանց փոխհարաբերություններում: Դա, իմիջիայլոց, ազդում է և քաղաքական համակարգի քրիստոնեա-դեմոկրատական հայեցակարգի վրա:

1.14 Իրական իշխանությունը ձեռք է բերում իր օրինականությունը այլոց հետ յուրաքանչյուրի և բոլորի անհատական զարգացման համար բարվոք պայմաններ ստեղծելու պարտականության մեջ: Լինի այն հանրային, թե անձնական, և ինչպիսին էլ որ լինի նրա իրականացման մակարդակը, իշխանությունը պարտավոր է ցանկացած պայմաններում ապահովել հանրային հետաքրքրությունն ու համընդհանուր բարվոք վիճակը:

1.15 Հանրային շահն ու համընդհանուր բարվոք վիճակը չեն համընկնում մասնավոր շահերի հանրագումարին: Սակայն դրանք պետք է միշտ համատեղելի լինեն յուրաքանչյուրի անձնական, քաղաքացիական և քաղաքական, տնտեսական և սոցիալական, մշակութային և կոլեկտիվ իրավունքների նկատմամբ հարգանքի հետ:

1.16 Այսպիսով, ժողովուրդների` ինքնորոշման և իրենց օրինական իրավունքների ազատ իրականացման իրավունքը չի կարող վկայակոչվել` որևէ մեկին իր իրավունքները իրականացնելու և դրանց արդյունքներից օգտվելու հնարավորությունը մերժելու նպատակով: Այնուամենայնիվ, ժողովուրդների այդ իրավունքն արդարության բարձրագույն ձևն է` որպես ազատ ընտրված քաղաքական և հասարակական կառույցներում միասին ապրելու կամքի ու նույնության զգացումի հաստատում և ընդունում:

Հիմնարար հավասարություն

1.17 Բոլոր մարդիկ հավասար են, քանզի օժտված են միևնույն արժանապատվությամբ: Ուստի, յուրաքանչյուրի ազատությունը սահմանափակ է այլ մարդկանց հետ հարաբերության մեջ այդ մարդու նկատմամբ հարգանքով, որը բխում է այդ հիմնարար հավասարության ընդունումից:

1.18 Չնայած ունակություններում, տաղանդներում և հմտություններում եղած տարբերություններին, յուրաքանչյուր ոք պետք է ունենա ազատության և հավասարության մեջ զարգանալու հնարավորություն, ինչպիսին էլ որ լինի նրա ծագումը, սեռը, տարիքը, ռասան, ազգությունը, հավատքը, համոզմունքները, հասարակական դիրքը կամ առողջական վիճակը:

1.19 Պետք է ընդունվեն յուրաքանչյուրի իրավունքները և, ըստ հնարավորությունների, յուրաքանչյուրի պարտականությունները:

Արդարություն

1.20 Արդարության մասին հոգատարությունը պահանջում է յուրաքանչյուր ժամանակ և յուրաքանչյուր տեղում պայմանների ապահովում, որոնք թույլ կտան մարդկանց հասնել ազատության և, կախված նրա բնույթից և նպատակներից, իրացնել հասարակական ազատությունը: Արդարության բնութագրիչն է հանդիսանում յուրաքանչյուրին իրեն հասանելիքի տրամադրումը, ինչպես նաև ներդաշնակ հարաբերությունների վրա հիմնված հասարակության կյանքի հետ միաժամանակ առավելագույն հավասար հնարավորությունների ակտիվ փնտրումը:

1.21 Արդարության ցուցանիշներից մեկը օրենքների նկատմամբ հարգանքն է: Վերջիններս զարգանում են քաղաքակրթության շարժընթացի և տեխնիկական առաջընթացի հետ միասին, սակայն պետք է միշտ ազատ ընդունելի լինեն մարդկանց և նրանց հանրությունների կողմից:

1.22 Իրավունքի զարգացումը պետք է ընթանա մարդկային էակի հիմնարար և անօտարելի իրավունքների համընդհանուր հարգանքի մթնոլորտում, որոնք արդարացիորեն ներկայացված են Մարդու Իրավունքների Համաշխարհային Հռչակագրում (1948 թ.) և Մարդու Իրավունքների և Հիմնարար Ազատությունների Եվրոպական Կոնվենցիայում (1950 թ.): Այս հռչակագրերը, որոնք արձանագրել են անձի իրավունքները և հասարակական իրավունքները, պետք է լրացվեն նոր որակի հիմնարար իրավունքների հռչակագրով, մասնավորապես, օրինակ` տեղեկատվություն ստանալու, չաղտոտված շրջակա միջավայրի, անձնական կյանքի նկատմամբ հարգանքի, անհատի գենետիկական վկայագրման իրավունքով: Այս բոլոր իրավունքները պետք է կիրառվեն ինչպես հօգուտ անհատի, այնպես էլ` հասարակության:

1.23 Արդարությունը չպետք է իրականացվի կամայականորեն: Բայց այն չի կարող լինել նաև մեծամասնության դիկտատուրա. այն պահանջում է հարգանք փոքրամասնության նկատմամբ, և որևէ մեծամասնություն չի կարող վիճարկել սեփական իրավունքներն իրականացնելու նրա իրավունքը: Արդարությունը չի կարող նաև հակասել հիմնարար իրավունքներին և ազատություններին, որոնք մշտապես պետք է հաշվի առնվեն օրենքը կիրառելիս:

Համերաշխություն

1.24 Արդարությունը, բոլոր մարդկանց հիմնարար հավասարությունն ու յուրաքանչյուրի անխախտելի արժանապատվությունն անխզելիորեն կախված են համերաշխության ոգու հետ: Վերջինս իրենից ներկայացնում է մարդկանց և նրանց տարբեր հանրությունների, ինչպես և այդ հանրությունների ներսում, էլ ավելի մարդասիրական հարաբերությունների հաստատման և խորացման բաղկացուցիչ մասը:

1.25 Համերաշխությունը մարդկանց և նրանց հանրությունների փոխկախվածության և փոխադարձ կապի գիտակցումն է: Այն նաև կոնկրետ գործողություն, մասնակցություն և գործնական օգնություն է, ինչպես նաև միասնական ամբողջություն կազմող և արդյունքում համընդհանուրի մեջ միացող մարդկանց և նրանց հանրությունների իրավունքն ու պարտականությունն է: Այսպիսով մեկ անհատի վերաբերող իրադարձությունը, արտահայտվում է մյուսի կամ մյուսների վրա:

1.26 Քրիստոնեա-դեմոկրատների համար համերաշխությունն առաջին հերթին նաև տարածության մեջ է: Մենք խոսում ենք այն մասին, որ համերաշխությունը ոչ միայն հորիզոնական է բոլոր սերունդների ապրող մարդկանց միջև և բոլոր տեղերում: Այն նաև ուղղահայաց է և տարածվում է հետագա սերունդների օրինական շահերը հաշվի առնելու վրա` ներառելով նաև հարգանքը Աստծո Արարչագործության առջև:

Հիմնական արժեքների կիրառումը

1.27 Անհատի մեր հայեցակարգը բացառում է ինչպես եսասիրական ինդիվիդուալիզմը, այնպես էլ մարդուն ստորացնող կոլեկտիվիզմը: Անհատը պարտադիր կերպով կոլեկտիվի մասն է հանդիսանում: Անհատը պետք է իր անձնական հետաքրքությունները ենթարկեցնի կոլեկտիվի օրինական իշխանությանը` համաձայնելով նրա մյուս անդամների իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանման համար անհրաժեշտ հարկադրմանը:

1.28 Անհատը յուրաքանչյուր հանրության վերջնական նպատակն է, քանզի ամեն մի իշխանության օրինականության աղբյուրն ընկած է իր ենթակայության ներքո գտնվող անձանց անհատական զարգացման ապահովմանն ուղղված հոգատարության մեջ:

1.29 Համոզված լինելով մարդու անխախտ արժանապատվության և բոլորի ազատության ու հավասարության մեջ, մենք մերժում ենք ծայրահեղությունները և ձգտում ենք երկխոսության, մերժում ենք բացառիկությունն ու հռչակում ենք համբերություն և համագործակցություն: Մենք աշխատում ենք հանուն այն բանի, որ յուրաքանչյուր ժողովուրդ օգտվի իր ինքնավարությունից, միաժամանակ` հարգանքով վերաբերվելով այլ ժողովուրդների և հանրությունների իրավունքներին, ինչպես նաև նրա յուրաքանչյուր անդամի անձնական համոզմունքներին:

1.30 Այսպիսով, մարդու և հասարակության նկատմամբ քրիստոնեա-դեմոկրատական մոտեցումը ուղղված է յուրաքանչյուրի բազմակողմանի զարգացմանը` նրա նյութական, մշակութային և հոգևոր պահանջմունքների բավարարման ճանապարհով, սակայն այլոց ազատության խիստ հարգանքի պարագայում:

1.31 Ի վերջո, մենք մերժում ենք փակ և դոգմատիկ միասնության մեջ մտքի որևէ համակարգայնացում:

Հարգանք Աստծո Արարչագործության նկատմամբ

1.32 Մենք չենք ընդունում Երկրի չմտածված և անարդարացի շահագործումը, որը չի հարգում բնության ինքնավերածննդի հնարավորությունները: Անհատի մեր հայեցակարգը պահանջում է Երկրի այնպիսի տնօրինում, որն ուղղված է բոլորի պահանջմունքների բավարարմանը և յուրաքանչյուրի կյանքի պայմանների ու որակի բարելավմանը, միաժամանակ` ապահովելով հետագա սերունդների օրինական շահերի հետ համատեղելի կայուն զարգացում:

1.33 Աստծո Արարչագործության նկատմամբ հարգանքը նշանակում է, որ պետք է պատասխանատու կերպով տնօրինել կենսաոլորտը և կենսաձևերը, որոնցից այն կազմված է և որոնք պատկանում են ողջ մարդկությանը, բացի դրանից, դա անհրաժեշտ է յուրաքանչյուր ներկա և ապագա մարդկային էակի ներդաշնակ զարգացման համար:

1.34 Հասարակական կյանքի բոլոր բնագավառներում ընթացող փոփոխությունները չեն կարող նվազեցնել մեր հետևից եկողների հնարավորությունները կամ սպառել նրանց պաշարները: Կայուն զարգացման այս հայեցակարգը կապված է պատասխանատու աճի հայեցակարգի հետ և պետք է ներգրավվի ցանկացած քաղաքականության մեջ` անկախ նրա իշխանության մակարդակից:

1.35 Կայուն զարգացումը ենթադրում է, մասնավորապես, տնտեսության և բնապահպանության համաձայնեցումը, ինչպես նաև շրջակա միջավայրի և բնության պաշտպանության ներդրումը տնտեսական, հասարակական կամ քաղաքական խնդրի որևէ լուծման մեջ: Հարկ է գործել այնպես, որ ողջ ներուժը պահպանվի հետագա սերունդների համար:

Հասարակության հանդեպ մեր մոտեցումը

1.36 Մեր արժեքները պետք է կիրառվեն ոչ միայն քաղաքական ոլորտում, այլև` տնտեսական, սոցիալական և մշակութային բնագավառներում:

1.37 Բոլորի և յուրաքանչյուրի ներդրման վրա հիմնված տնտեսական զարգացումը իրապես կդառնա բարեկեցության բաշխողը և խաղաղարար տարրը միայն այն դեպքում, եթե նրա պտուղներն արդարացիորեն են բաշխվում: Եվ այդ ամենը` յուրաքանչյուրի կյանքի պայմանները բարելավելու և անհատի ծաղկման նպատակով: Ահա թե ինչու մենք պետք է պահպանենք և զարգացնենք կոլեկտիվ համերաշխության համակարգերը:

1.38 Պետք է աչալուրջ լինել տնտեսական իշխանության չարաշահման վտանգի առջև` իբրև գերակայության կամ անարդարության գործիքի: Այստեղից է բխում շուկայում գործող մասնակիցների միջև մրցակցության երաշխիքների կարևորությունը:

1.39 Ի վերջո, պետք է հոգ տանել բոլոր, ինչպես անձնական, այնպես էլ ազգային և միջազգային մակարդակներում գործընկերության և մասնակցության վրա հիմնված հասարակական արդարության և համերաշխության մասին:

1.40 Այս արժեքների հիմքի վրա հասարակության նկատմամբ քրիստոնեա-դեմոկրատական մոտեցումը հիմնված է փոխլրացման սկզբունքի վրա:

1.41 Փոխլրացման սկզբունքը պահանջում է, որ իշխանությունը իրականացվի այն մակարդակով, որը համապատասխանում է քաղաքացիների համերաշխության, արդյունավետ գոծունեության և մասնակցության պահանջներին, այն է` այնտեղ, որտեղ այն առավելապես արդյունավետ է և, միաժամանակ, ավելի մոտ անհատին: Հարկ է հրաժարվել առավել բարձր մակարդակ այն խնդիրները տեղափոխելուց, որոնք հնարավոր է լուծել ավելի ցածր մակարդակներում: Սակայն փոխլրացման սկզբունքը նաև ենթադրում է, որ բարձր մակարդակը օժանդակում է ցածր մակարդակին իր խնդիրների լուծման գործընթացում:

1.42 Այս սկզբունքը հիմնվում է այն դրույթի վրա, որ հասարակությունը կարող է ազատ կառուցվել: Այդ պատճառով հասարակական իշխանության մարմինները պետք է հարգեն Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, ընդունեն հասարակական խմբերի ինքնուրույնությունը և անհատական նախաձեռնությունը և վերջիններն իրենցով փոխարինեն միայն այն դեպքում, երբ այն բացակայում է կամ անբավարար է:

1.43 Փոխլրացման սկզբունքից բխում է, որ Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միությունը հռչակում է ներազգային և միջազգային միավորումների ու համաձայնագրերի ստեղծումն ու ուժեղացումն այն դեպքում, եթե դրանք առավել ընդունակ են լավագույն պատասխանը տալ առաջադրված հարցերին:

1.44 Փոխլրացման սկզբունքի համընդհանուր կիրառումը հնարավոր է դարձնում յուրաքանչյուր մարդու և յուրաքանչյուր հասարակության յուրահատկությունների և յուրօրինակության կայուն ըմբռնումը` համաշխարհային հանրությունում իրենց ունեցած դերի մեջ:

1.45 Ինքնավարության և պատասխանատվության սկզբունքի պահպանումը ներառում է մարդկային ուժի սահմանափակման սկզբունքը` անկախ այն բանից, թե ինչ մակարդակում է այն իրականացվում:

Քաղաքական համակարգի մեր հայեցակարգը

1.46 Դեմոկրատիան, ըստ մեզ, անհատի բազմակողմանի զարգացման հիանալի և անհրաժեշտ միջոց է:

1.47 Իրոք, անհատի բազմակողմանի զարգացմանը մեր ձգտումը ենթադրում է հաստատակամություն ամենուրեք զարգացնելու և ամրապնդելու իրավական պետությունը` կանխելու համար բռնութան և ուժի վրա հիմված հարաբերությունները, որոնք բավականին հաճախ հանդիպում են ոչ միայն մարդկանց, այլև հասարակությունների միջև:

1.48 Մենք ժողովրդավարությանն այլընտրանք չունենք, բայց այն պետք է հարմարեցվի տարբեր մշակութային և հասարակական-տնտեսական ենթատեքստերին` Մարդու իրավունքներով և հիմնարար ազատություններով որոշվող համաշխարհային մշակույթի նկատմամբ հարգանքով:

1.49 Ժողովրդավարության անհրաժեշտ տարրն է հանդիսանում յուրաքանչյուրի մասնակցությունը հասարակական կյանքին և իրեն վերաբերող որոշումների ընդունման գործընթացներին:

1.50 Փոխլրացման սկզբունքն ու բազմազանության ընդունումը համատեղելու մշտապես հաստատվող վճռականությունը, միջազգային համագործակցությունն ու հանրային կյանքին յուրաքանչյուրի մասնակցությունը` ոչ այլ ինչ է, եթե ոչ իրավական պետության շրջանակներում ներդաշնակության որոնում, որտեղ յուրաքանչյուրի իրավունքների և անխզելի ազատությունների պահպանման գործում սահմանվում և կիրառվում են ցանկացած հասարակական կյանքի համար անհրաժեշտ ընդհանուր օրենքներ:

1.51 Փոխլրացման սկզբունքի կիրառությունը, միջազգային համագործակցությունը, բոլորի մասնակցությունը հասարակական կյանքին (մասնավորապես, գաղտնի և համընդհանուր քվեարկությամբ պարբերաբար ազատ ընտրություններ կազմակերպելու եղանակով) և իրավական պետությունը թույլ են տալիս յուրաքանչյուրին առավելագույնս բացահայտվել այլոց նկատմամբ հարգանքի պարագայում, ինչպես նաև լուծել կոնֆլիկտները:

1.52 Փոխլրացման սկզբունքի կիրառումը օժանդակում է նաև իշխանական գործառույթների հստակ տարանջատմանը և խոչընդոտում է իշխանության կենտրոնացմանը:

1.53 Իրոք, ցանկացած իշխանություն ծառայում է անհատին: Հետևաբար, ոչ մի պետություն չի կարող սեփական գերիշխանության պահպանման պատրվակով ոտնահարել անհատի կամ հասարակության իրավունքներն ու հիմնարար ազատությունները:

1.54 Հակառակ պարագայում, տվյալ պետությունը ծնում է վտանգ միջպետական հարաբերությունների ներդաշնակեցման և փոխլրացման համար, և միջազգային ընկերակցության խնդիրն է դառնում հիմնվելով պայմանագրերի, համաձայնագրերի և հռչակագրերի վրա` ընդհուպ մինչև միջազգային խիստ դեմոկրատական վերահսկողության ներքո միջամտության պատրաստակամության հռչակում:

1.55 Իրոք, պետական գերիշխանության էությունն է հանդիսանում ազատ և արդյունավետ գործողությունների համար պայմանների ստեղծումը, որոնք ուղղված են ժողովուրդների բարեկեցությանն ու ծաղկմանը, ինչպես նաև միջազգային իրավական կարգի հաստատմանը: Բայց դա ենթադրում է նաև, որ պետությունները պետք է միավորեն իրենց ինքնավար ճիգերը վերազգային և միջազգային կազմակերպություններում այն դեպքերում, երբ նրանք միայնակ չեն կարող լիարժեք գործել:

1.56 Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միությունը լի է վճռականությամբ, օգտագործելով իր միջկուսակցական հարաբերություններն ու կապերը, ինչպես նաև ՀՀ իշխանական կառույցների միջոցով, աջակցելու միաժամանակ ավելի ազատ և համերաշխ աշխարհի կառուցմանը, ուր ամեն մի տղամարդ ու ամեն մի կին լիովին կըմբռնվեն որպես մարդկային էակ` իր ողջ բարդության մեջ:

Կոչ առ արժեքներ

1.57 Մենք` Քրիստոնեա-Դեմոկրատներս, պնդում ենք, որ անհրաժեշտ է տարբերակել եկեղեցու դերը և պետության դերը, հավատն ու քաղաքականությունը, բայց մենք կրկին անգամ հաստատում ենք կապը Աստվածաշնչով ներշնչված քրիստոնեական արժեքների ու քրիստոնեական մշակութային ժառանգության միջև, մի կողմից, և, մյուս կողմից, Մարդու իրավունքների ու ազատության դեմոկրատական իդեալների, մարդկանց միջև հիմնարար հավասարության, սոցիալական արդարության և համերաշխության միջև:

1.58 Այս սկզբունքներն ու արժեքներն են ընկած Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միության մտքի և քաղաքական գործողությունների հիմքում, և, իրոք, մենք մեր ուժը և հիմնավորվածությունը ստանում ենք մեր արժեքների հետ մշտական հարաբերության մեջ:

1.59 Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միությունը քրիստոնեա-դեմոկրատական է, բայց ոչ կոնֆեսիոնալ, այն նախ և առաջ քաղաքական կուսակցություն է` հիմնված արժեքների վրա:

1.60 Եթե նա հրաժարվի այդ արժեքներից, մոռանա, մերժի կամ խեղաթյուրի դրանք, ապա Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միությունը կլինի սոսկ իշխանություն իրականացնող մեքենա` առանց հոգու, առանց ապագայի: Միաժամանակ, այն կկորցնի իր ուղերձի յուրօրինակությունն ու ընդհանրականությունը: Քանի որ այդ ուղերձը հիմնված է յուրաքանչյուր մարդկային էակի և հասարակական կյանքի անխզելի բարդության ընդհանրական ընկալման վրա:

ԲԱԺԻՆ Բ
Մենք և Եվրոպան

2.01 Մեր համոզմամբ, միայն Եվրոպայի ընկերակցությանն անդամագրվելը և նրան ամբողջական ինտեգրվելը կարող են ապահովել Հայաստանի համար ազատության և անվտանգության, առաջընթացի և համերաշխության ապագան: Քրիստոնեա-Դեմոկրատների եվրոպական պարտականություններին ի սկզբանե հավատարիմ ՀՔԴՄ-ն կոչ է անում հետևողականորեն, բայց վճռականորեն ընթանալ եվրոպական պետությունների և ժողովուրդների ընտանիքին և միանալու և այնտեղ սեփական արժանապատիվ տեղը գտնելու ճանապարհով:

2.02 ՀՔԴՄ-ն հաստատում է իր հավատարմությունը եվրոպական Քրիստոնեական Դեմոկրատիայի միասնական իդեալներին:

ՀՔԴՄ-ի եվրոպական քաղաքականությունը պետք է ներգրավված լինի դեպի Եվրոպա մեր հանրության հավասարակշռված աստիճանային շարժման մեջ: Հասարակական այս ընտրությունը հիմնված է քրիստոնեա-դեմոկրատական սկզբունքների` ազատության, հիմնարար հավասարության, արդարության և համերաշխության վրա` ներառելով տարածաշրջանային զարգացման անհավասարության նվազեցումը, հասարակական համաձայնության, մշակութային տարբերությունների հարգանքը, սոցիալական շուկայական տնտեսության, շրջակա միջավայրի պահպանման և աշխարհի առջև բաց լինելու սկզբունքրը:

Հանուն բաց, ժողովրդավարական և անվտանգ դաշնային Եվրոպայի մեջ Հայաստանի

2.03 Դաշնային տիպի Եվրոպան առավել քան երբևէ հանդես է գայիս իբրև անհրաժեշտ և հասանելի քաղաքական նպատակ: Անհրաժեշտ, քանի որ եվրոպական մայրցամաքում սկսված խորը վերափոխումը պետք է տարվի համակարգվածության, ժողովրդավարության և խաղաղության սահմաններում: Եվրոպայի միայն դաշնային կառուցվածքն է համապատասխանում իրենց ճակատագրերը միահյուսել ցանկացող եվրոպացիների շահերին և ձգտումներին: Հասանելի, քանի որ պատմությունն արագացնում է իր ընթացքը, և մարդիկ պատրաստ են արագացնել իրենց ազգային ինքնավարությունը որևէ մեկին հանձնելու կամ որևիցե մեկի հետ կիսելու վրա հիմնված միացման գործընթացը:

2.04 ՀՔԴՄ-ն համարում է, որ Եվրոպական Միության միայն դաշնային կառուցվածքը կարող է.

- մի կողմից, ապահովել միասնություն բազմազանության մեջ և, հետևաբար, հաշվի առնել ազգային յուրահատկությունները, ինչպես նաև մշակութային և տարածաշրջանային տարբերությունները, որոնք բնութագրում են Եվրոպան և արմատացած են նրա պատմության մեջ;

- մյուս կողմից` ապահովել միասնական մոտեցում` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը լուծելու նպատակով:

2.05 Մեզ, հայ Քրիստոնեա-Դեմոկրատներիս, հրապուրում է այն հայեցակարգը, համաձայն որի Եվրոպան պետք է հիմնված լինի դաշնային հարաբերությունների, այլ ոչ թե իր և անդամ-պետությունների միջև ենթակարգության հարաբերությունների վրա: Դաշնային այդ հայեցակարգը հաշվի է առնում տեղական, տարածաշրջանային, ազգային և եվրոպական մակարդակները: Եվրոպական դաշնությունը իրենից ներկայացնում է ազգերի ապակենտրոնացված ընկերակցություն, այլ ոչ թե միացյալ գերպետություն:

2.06 Մեր եվրոպական ուղղվածությունը պայմանավորված է նրանով, որ իրավասությունների բաժանումը եվրոպական ժողովուրդների դաշնության և անդամ-պետությունների ու տարածաշրջանների միջև կազմակերպվում է փոխլրացման սկզբունքի հիման վրա, այսինքն` պետությունների և տարածաշրջանների գործողություններին դաշնության միջամտելը կարող է լինել միայն լրացչական: Մեզ հոգեհարազատ է նաև այն, որ դաշնությունը իրավազոր է այն բնագավառներում, ուր նրա միջանտությունը առավել արդյունավետ է, քան առանձին վերցրած անդամ-պետությունների միջամտությունը, մասնավորապես այն պատճառով, որ տվյալ միջամտության ծավալը կամ արդյունավետությունը դուրս է գալիս ազգային սահմաններից:

2.07 Այս ենտեքստում ազգային, տարածաշրջանային և տեղային կառույցները պահպանում են իրենց նշանակությունն ու իրենց յուրահատուկ գործառույթները: Բնականաբար, այս դեպքում պահպանվում են բուն ազգային, տարածաշրջանային և տեղային լիազորությունները, ինչպես նաև նրանցից բխող բազմազանությունը:

2.08 Մեզ ոգևորում է դաշնային հայեցակարգի այն սկզբունքը, որը փաստում է, որ եթե անհրաժեշտ է պահպանել պետությունների բավարար և ադեկվատ ինքնուրույնությունը, ապա քիչ կարևոր չէ, որ միությունը ենթարկված չլինի ո’չ պետություններին, ո’չ տարածաշրջաններին այն բնագավառներում, որտեղ նրա գործունեությունը պարտադիր է ընդհանուր բարեկեցության համար:

2.09 Մեզ համար առանձնահատուկ կարևոր է այն, որ դաշնային հայեցակարգը հայտարարում է, որ լիազորությունների և’ բացառիկ, և’ մրցակցային բնագավառները պետք է հստակ սահմանված լինեն, դաշնությունը պետք է լուծի միայն այն խնդիրները, որոնք նրան հատուկ առաջադրված կլինեն, մյուս բոլոր բնագավառները մնում են ազգերի և տարածաշրջանների իրավասության ներքո:

2.10 Հավատարմությունը ժողովրդավարական իդեալներին, ինչը հատուկ է բոլոր անդամ պետություններին և ինչը պահանջվում է Ընկերակցությանը անդամակցող նոր անդամ թեկնածուներից, պետք է ամբողջապես կիրառվի Ընկերակցության ողջ համակարգի նկատմամբ և, մասնավորապես, որոշումների ընդունման ընթացքի նկատմամբ: Մենք գիտակցում ենք, որ նոր ջանքեր պետք է գործադրվեն Հայաստանին Եվրոպային բնորոշ ճշմարտացի եւ խորը ժողովրդավարական օրինականություն հաղորդելու համար:

2.11 Մենք` Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատներս դեպի Եվրոպա մեր ընթացքում ձգտելու ենք պահպանել շուկայական տնտեսական համակարգը և ամրապնդել նրանում սոցիալական հավասարակշռությունը:

2.12 Շուկայական տնտեսության կառույցների վրա հիմնված մեր ազգային տնտեսությունը պետք է արդյունավետ զարգանա` այդ ընթացքում հաշվի առնելով հասարակության և բնական միջավայրի պահանջները:

2.13 Պետությունը իմաստալից է դառնում միայն այն դեպքում, երբ այն միաժամանակ լինում է և’ տնտեսական, և’ սոցիալական: Բայց հենց այս հարաբերության մեջ այսօր նկատվում է հավասարակշռության խախտում: Հետևաբար, պետք է լրացնել հասարակական այս պակասորդը և խորացնել ներքին համախմբվածությունը:

2.14 Տնտեսությունը ինքնանպատակ չէ. այն միջոց է, որը պետք է ծառայեցվի հասարակությանը, որը կառուցված է մարդկային անհատականության վրա, այսինքն` ազատությունների, մարդկային արժանապատվության և անհրաժեշտ համերաշխության վրա:

2.15 ՀՔԴՄ-ի քաղաքականությունը հիմնված է հասարակության համապատասխանության կոնցեպցիայի վրա: Հասարակական այս ընտրությունը հիմնված է քրիստոնեա-դեմոկրատական սկզբունքների, ազատության, հիմնարար հավասարության, արդարության և համերաշխության վրա` ներառելով տարածաշրջանային զարգացման անհավասարության նվազեցումը, հասարակական համաձայնության սկզբունքի, մշակութային տարբերությունների հարգանքի, սոցիալական շուկայական տնտեսության, շրջակա միջավայրի պահպանման և աշխարհի առջև բաց լինելու վրա:

2.16 ՀՔԴՄ-ն հանդես է գալիս հանուն այն բանի, որ տնտեսական կարգը լինի ոչ միայն տնտեսապես գործնական, այլ նաև պատասխանի հասարակական արդարության և էկոլոգիայի պահանջներին:

2.17. Սոցիալական շուկայական տնտեսության նպատակը պետք է լինի տնտեսական, ֆինանսական և հասարակական համագործակցության առավել ուժեղացումը` երկրի քաղաքացիների համար հնարավորությունների հավասարություն, բարեկեցության բարձրացում, բնական միջավայրի ավելի լավ պահպանում և հասարակական զարգացում ապահովելու նպատակով:

2.18 Այն ամենում, ինչ վերաբերում է շրջակա միջավայրին, մենք` Քրիստոնեա-Դեմոկրատներս, պարտավորվում ենք պահպանել և առողջացնել կյանքի հիմքերը Հայաստանում: Մենք հատկապես պարտավորվում ենք պահպանել Երկիրը մեր և մեր երեխաների համար:

2.19 ՀՔԴՄ-ն գտնում է, որ շրջակա միջավայրի պահպանումը դարաշրջանի հիմնական խնդիրներից մեկն է` սոցիալական համակարգի պահպանման և զարգացման խնդրի հետ մեկտեղ: Այլևս չի կարելի թույլ տալ, որպեսզի պետության, այսինքն` բոլորի վրա դրվեն շրջակա միջավայրի աղքատացման և քայքայման հետ կապված ծախսերը, այն ժամանակ, երբ աղտոտման մեղավորները շարունակում են շահույթ ստանալ սոցիալապես վնասաբեր վարվելակերպից: Այդ նպատակով`

  • մենք ցանկանում ենք շրջակա միջավայրի պահպանումն ու առողջացումը մտցնել շուկայական տնտեսական համակարգի մեջ, ի տարբերություն նրանց, ովքեր խոսում են տնտեսական շահերի և շրջակա միջավայրի պահանջների միջև բախման անլուծելիության մասին:
  • բնական միջավայրի պահպանման խնդիրը մենք համարում ենք գրավիչ գործ, ի տարբերություն նրանց, ովքեր հոռետեսություն և թշնամություն են արտահայտում առաջընթացի նկատմամբ:
  • մենք ցանկանում ենք կիրառել որակական աճի դինամիկան ի օգուտ շրջակա միջավայրի պահպանման, հակառակ նրանց, ովքեր աճի նկատմամբ պահպանում են նվաճողական-թշնամական վերաբերմունք` փաստորեն մերժելով ազատ հասարակության մեր համակարգը:
  • մենք ապավինում ենք այնպիսի լուծումների, որոնք համատեղելի են շուկայական հարաբերությունների հետ, ինչպես նաև ապավինում ենք մարդկային մտքի և ճանաչողության ծարավին, հակառակ նրանց, ովքեր բավարարվում են հրաշագործ կեղծ լուծումներով կամ պահանջում են հասարակական սեկտորի գործունեության ավելացում, բյուրոկրատական ՙղեկավարման՚ ուժեղացում կամ թե պետության առավել անմիջական միջամտություն:

2.20 Սոցիալական քաղաքականության տարրերը, ըստ ՀՔԴՄ-ի, հետևյալն են.

  • Համապատասխան վարձատրության տրամադրման միջոցով կյանքի ու աշխատանքի պայմանների բարելավում և աշխատել ցանկացող յուրաքանչյուրին աշխատատեղով ապահովելու ձգտում, նոր աշխատատեղերի ստեղծում և պայքար անգործության դեմ, տնտեսության մեջ համագործակցության և պատասխանատվության իրավունքի ճանաչում
  • Կրթության և վերաորակավորման մասնագիտական նախապատրաստության և լրացուցիչ միջոցների առաջքաշում և զարգացում, աշխատանքային շուկայից դուրս մնացածներին աշխատանքի վերադարձնելու ապահովման և ժամանակակից աշխատանքային գործունեության պատշաճ կերպով ընդունելու համար
  • Տղամարդկանց և կանանց միջև հնարավորությունների և իրավունքների հավասարություն. այս բնագավառում ցանկացած քաղաքականություն պետք է հանդես գա խտրականությունների համակարգի դեմ` լինեն դրանք ուղղակի թե անուղղակի, որոնք բավականին հաճախ են պահպահվում գործունեության տարբեր բնագավառներում: Այս սկզբունքի կոնկրետացումը կարող է իրականացվել միայն սոցիալ-տնտեսական համատեքստում, որն օժանդակում է ընտանեկան և մասնագիտական կյանքի համաձայնեցմանը
  • Արդյունավետ պաշտպանություն ռասսայական խտրականությունից
  • Ազատ տեղաշարժում և քաղաքացիների ու աշխատավորների կողմից ծառայությունների ազատ տրամադրում
  • Աղքատության ծայրահեղ աստիճանին գտնվող անձանց և հաշմանդամների վերադարձ հասարակական և մշակութային կյանք
  • Աշխատանքային ժամանակի համաձայնեցում, ինչը տղամարդկանց և կանանց թույլ կտա համատեղել ընտանեկան կյանքը մասնգագիտական և հասարակական կյանքի հետ
  • Երեխայի և ընտանիքի համար արդյունավետ հասարակության քարոզում
  • Համերաշխ հասարակության աշխատանքում տարեց մարդկանց ներգրավում և մասնակցություն
  • Գյուղական համայնքների զարգացում:

2.21 Մենք գիտակցում ենք, որ Միացյալ Եվրոպայի ապագան սերտորեն կապված է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ժողովրդավարական փոփոխությունների հետ: Կոմունիստական հասարակարգի վերացումը ազդարարեց Եվրոպական մայրցամաքի այս մասի բոլոր ժողովուրդների համար խոտումնալից, բայց երկարատև, դժվար և վտանգավոր գործընթացի սկիզբը:

2.22 Մենք կարծում ենք, որ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում և նախկին Սովետական Միությունում քաղաքական վերադասավորումը իր հետ կբերի Եվրոպական անվտանգության նոր կարգի ներդրում: Այդ անվտանգությունը կարող է կառուցվել` առանց բացառելու ազգերից որևիցե մեկը և նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ հարգանքով, միջազգային անվտանգությանը և խաղաղությանը աջակցելու և մեկ պետության կողմից մյուսի նկատմամբ ուժի կիրառման (կամ կիրառման սպառնալիքի) արգելքի սահմաններում:

2.23 Այդ պատճառով Հայաստանը պետք է շարունակի և արագացնի իր ջանքերը, որպեսզի մարդկային և նյութական անհրաժեշտ միջոցներով իր մասնակցությունը բերի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների դեպի Միացյալ Եվրոպա շարժմանը, այդ անցումը խաղաղ ճանապարհով և սոցիալական նվազագույն կորուստներով իրականացնելու միջոցով:

2.24 Մենք գտնում ենք, որ Եվրոպան պետք է խթանի Կենտրոնական, Արևելյան և Հարավ-Արևմտյան Եվրոպայի տարբեր երկրների տնտեսական փոխանակումների արագացումը ոչ միայն Արևմուտքի, այլև մեկը մյուսի հետ` տարածաշրջանային, իսկ հնարավորության դեպքում` բազմակողմանի հարաբերությունների հիման վրա:

2.25 Մենք կարևորում ենք այն, որ Միացյալ Եվրոպայի ընկերակցությունը բաց է եվրոպական այլ պետությունների համար, որոնք ցանկանում են կիսել նրա անդամ երկրների ընդհանուր ճակատագիրը` կիսելով եվրոպական արժեքները կամ գործնականում կիրառելով պարլամենտական բազմակուսակցականության ժողովրդավարության համակարգը, ինչպես նաև ստեղծելով սոցիալական տնտեսական համակարգ, որը համատեղելի է Եվրոպական Ընկերակցության համակարգի հետ:

2.26 Ակներև է, որ Դաշնային Եվրոպայի ընդարձակման նպատակով պետք է զարգացնել և նորացնել Եվրոպայի Խորհրդի և ԵԱՀԿ-ի գործունեությունը, ինչպես նաև համագործակցության եվրոպական համաձայնագրերն ու պայմանագրերը` ստեղծագործական, առատ և համերաշխ քաղաքականության պահանջներին համապատասխան:

2.28 Մենք գիտակցում ենք, որ Արևելք-Արևմուտք հակամարտության ավարտը զգալիորեն նվազեցրեց եվրոպական մայրցամաքում զինված մեծածավալ բախման վտանգը: Սակայն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում և, մասնավորպես, Հարավկովկասյան տարածաշրջանում առկա հակամարտությունները առաջացնում են լուրջ մտահոգություն թե Հայաստանի և թե տարածաշրջանի անվտանգության համար:

2.29 Գլոբալ իրադրության (ճգնաժամեր, բախումներ և այլն) անմիջական ազդեցությունը Հայաստանի վրա պարտադրում է նրան խաղալ համաշխարհային քաղաքականության գործող անդամի իրեն պատկանող դերը:

2.30 Քանի որ ՀՔԴՄ-ի քաղաքական կառույցի մեկնարկային կետը մարդու կերպարի մեր ընդհանուր հայեցակարգն է, այն պահանջում է երկրի քաղաքացիների ակտիվ մասնակցություն: Պետությունը միայն երկրի կառավարության գործը չէ և չի կարող այդպիսին լինել: Քաղաքացիներն իրենք են պարտավոր մտածել պետության մասին և ստեղծել այն:

2.31 Այս առումով ՀՔԴՄ-ն հատուկ ողջունում է քաղաքական կուսակցությունների անփոխարինելի դերի ընդունումը: Քաղաքական կուսակցությունները հանրային մակարդակում կարևոր են որպես երկրի ներսում քաղաքացիական համախմբման գործոններ: Նրանք աջակցում են քաղաքացիական գիտակցության ձևավորմանը և երկրի քաղաքացիների քաղաքական կամքի արտահայտմանը:

2.32 ՀՔԴՄ-ն հանդես է գալիս Հայաստանի քաղաքացիների ակտիվ մասնակցության և ժողովրդավարական համակարգերի ստեղծման ու զարգացման օգտին: Այն հստակորեն պաշտպանում է ժողովրդավարացման և քաղաքական պատասխանատվության բաշխման մեջ բազմաթիվ քաղաքացիների ներգրավումը:

2.33 ՀՔԴՄ-ն պարտավորվում է մշտական ջանքեր կիրառել քաղաքական գործընթացի վերաբերյալ երկրի քաղաքացիներին տեղեկացնելու ուղղությամբ: Նա նույնպես պարտավորվում է պաշտպանել նրանց շահերը Ազգային Ժողովում իր խորհրդարանական խմբի միջոցով:

2.34 Քաղաքական կուսակցությունների նման, արհմիությունները, ասոցիացիաները և այլ կառույցներ, ինչպիսին են Եկեղեցին, հատուկ նշանակություն ունեն Հայոց Պետականության կայացման համար:

2.35 Հայոց Պետականության կառուցման և Միացյալ Եվրոպային նրա ինտեգրման համար ՀՔԴՄ-ն կոչ է անում երիտասարդ սերնդին ակտիվորեն մասնակցել կառուցման և ինտեգրացման գործընթացում: Բացի դրանից, նա կոչ է անում երիտասարդությանը ներգրավվել երիտասարդական կազմակերպություններում և օժանդակել երիտասարդական ոչ-կառավարական կազմակերպությունների կողմից եվրոպական մակարդակով տարվող աշխատանքին:

2.36 Հասարակական կարծիքի ձևավորման գործում, քաղաքական կուսակցություններից և քաղաքական պատասխանատվությամբ ինստիտուտներից զատ, անհրաժեշտ և կարևոր դեր ունեն զանգվածային լրատվական միջոցները: Նրանց խնդիրը` տեղեկացնելը, կրթելն ու զարգացնելը, կապված է մեր ազատ հասարակության հիմնարար արժեքների հետ: Այս առումով նրանք պարտք և պատասխանատվություն են կրում հանրության առջև:

2.37 Պլյուրալիզմը համապատասխանում է մեր հասարակության ժողովրդավարական սկզբունքին: Այն պետք է պահպանվի ընդհանուր արժեքների և սկզբունքների հիման վրա: Միաժամանակ պետք է ապահովել փոքրամասնությունների և այլ տեսակետների պաշտպանությունը:

2.38 Հայաստանը պետք է ազատ լինի ռասիզմից և այլազգիների և այլ ժողովուրդների հանդեպ ատելությունից: Բոլոր քաղաքական, հասարակական, տնտեսական և մշակութային խմբերը պետք է գիտակցեն նման զգացումների և նրանց ուղեկցող բռնության ակտերի լուրջ վտանգը, որը սպառնում է հասարակությունը, և վճռականորեն պայքարեն անհանդուրժողականության այս ձևի դեմ:

2.39 Որոշումների ընդունման գործընթացում քաղաքացիների մասնակցության ճանապարհով միայն կարող է ընթանալ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը: Դա պահանջում է որոշումների հրապարակայնություն և թափանցիկություն: Պետությունը պարտավոր է, մի կողմից, քաղաքացիներին տալ մատչելի տեղեկատվություն և, մյուս կողմից, հեշտացնել նրանց կողմից պետական օրենքի ընթերցումը, մասնավորապես, նրա օրինակարգավորման գործընթացի արագացման ճանապարհով:

Ներքին անվտանգությունը և պայքարը հանցագործության դեմ

2.40 Հանցագործության դեմ ուժգին պայքարը հասարակական իշխանությունների հիմնական խնդիրներից մեկն է: Քաղաքացիների անվտանգության զգացումի բացակայությունը վնասում է հասարակական իշխանություններին իրենց վստահությանը: Հանցագործության դեմ պայքարի քաղաքականության խորացումը անհրաժեշտ է թվում նվաճողական և բռնի գործողությունների, շրջակա միջավայրի նկատմամբ խախտումների և հանցագործությունների, կոռուպցիայի և կազմակերպված հանցագործության հանդեպ:

2.41 ՀՔԴՄ-ն այս հարցերում Հայոց Պետության համապատասխան ատյաններից վճռական քաղաքականություն է պահանջում: Այդ ատյանները պետք է ունենան ստուգման և պատժի գործնական միջոցներ, հարկ է իրավակարգի պահպանման մարմինների և այլ պետությունների համապատասխան ատյանների միջև համակարգված կոոպերացիա զարգացնել:

2.42 Արտաքին սահմանների հսկումը պետք է բարելավվի և ընթանա ժողովրդավարական վերահսկման ենթակա իրավաբանական շրջանակներում:

2.43 Երկրի տարածքում հարկային և բանկային կարգորոշման համակարգը պետք է կազմված լինի այնպես, որ դժվարեցնի հանցագործներին խուսափել հարկային պարտավորություններից կամ ֆինանսական վերահսկողոթյան այլ մեխանիզմներից:

2.44 Ոստիկանական հետաքննության և դատարանով հետապնդման քաղաքականությունը պետք է սերտորեն համակարգված լինի երկրի ներսում:

Էթիկա և տեխնոլոգիա

2.45 Նոր տեխնոլոգիական մշակումները նոր խնդիրներ են դնում մարդու առջև` Աստծո Արարչագործության հանդեպ նրա վերաբերմունքի մեջ: Ներկայիս ժամանակի հիմնական պրոբլեմներից երկուսն ընկած են, մի կողմից, երկրի քաղաքացիների կողմից տեխնոլոգիայի կիրառման բնույթում և, մյուս կողմից, այն կանոնակարգման մեջ, որը հասարակական իշխանությունները պետք է հաստատեն այս բնագավառում: Տեխնոլոգիայի զարգացումը հսկայական դրական արդյունք տվեց, սակայն ժամանակակից փուլում հարկ է վերանայել էթիկայի և տեխնոլոգիայի հարաբերակցությունը. - օրինակ, այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են անձնական կյանքի պաշտպանությունը և նորամուծությունների հնարավորությունների ու սահմանների հանդեպ վերաբերմունքը; - ինչպես նաև Հայաստանում և աշխարհում հետազոտությունների մեջ ներդրումների բաշխումը` կամ ըստ սպառողների առաջարկի և պահանջարկի, կամ թե այլ սոցիալական չափորոշիչների կամ հասարակական հետաքրքրությունների հիման վրա:

2.46 Ինչ վերաբերում է տեխնոլոգիայի առաջընթացի հետ կապված բարոյական խնդիրներին, ապա ՀՔԴՄ-ն իր դիրքորոշումը հիմնավորում է հետևյալ դիտարկումներիով. 1. Անհրաժեշտ է մշակել բարոյական կոդեքս գենետիկական մանիպուլյացիաների և բիո-տեխնոլոգիական հետազոտություններում սաղմերի օգտագործման բնագավառներում, ինչպես նաև կենդանիների վրա փորձարկումների համար: 2. Պետք է արգելվի մարդու օրգանիզմի գետետիկորեն ձեռնածված արդյունքների վաճառականությունը: 3. Առողջապահության համակարգը պետք է բոլորին երաշխավորի բժշկական օգնության հասանելիությունը և յուրաքանչյուրին ապահովի անհրաժեշտ բժշկությամբ:

Մշակութային չափումը

2.47 Մշակութային քաղաքականության վերաբերյալ ՀՔԴՄ-ն հիշեցնում է, որ նրա հիմքում պետք է ընկած լինի կրոնադավանանքի, հասարակական նախաձեռնության, գաղափարախոսական բազմակարծության ազատության պաշտպանությունը: Հայաստանի մշակութային քաղաքականությունը պետք է ուղղորդված լինի տարբեր ինտելեկտուալ և հոգևոր ավանդույթների, որոնք միասին, ներդաշնակորեն կապակցված լինելով բազմաթիվ փոխանակումների և փոխադարձ ձգտումների ճանապարհով, ներկայացնում են ազգային մշակույթը: Տարբեր ինտելեկտուալ հոգևոր ուժերին (Եկեղեցի, բարեգործական հիմնադրամներ և այլն) պետությունը պետք է վերաբերվի որպես լիիրավ համագործակիցների:

2.48 Ազգային մշակույթը միաժամանակ պետք է նեհյուսված լինի եվրոպական մասշտաբով մշակութային իրադարձություների հետ, աջակցի եվրոպական ժողովրդական ավանդույթներին փոխադարձ ծանոթացմանը, կրթության և հետազոտությունների եվրոպականացմանը, ինչպես նաև ազգային մշակույթի մեծ ավանդական արժեքներին կողմնորոշվածությանը:

Ա Մ Փ Ո Փ ՈՒ Մ

Որպես Քրիստոնեա Դեմոկրատներ, մենք` Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միության անդամներս, ցանկանում ենք մեր ներդրումը կատարել Հայաստանի, Եվրոպայի և աշխարհի կառուցման գործում, ուր ժողովուրդների միջև հին ատելությունն ու նոր թշնամանքը իրենց տեղը կզիջեն համագործակցությանն ու համատեղ աշխատանքին: Մենք կոչ ենք անում յուրաքանչյուր տղամարդու և յուրաքանչյուր կնոջ, անկախ այն բանից, քրիստոնեա են նրանք թե ոչ, միանալ մեզ, որպեսզի մեր երեխաների և մեզ համար միասին կառուցենք նոր, ավելի արդար, ավելի համերաշխ և ավելի ժողովրդավարական երկիր:

Վերջին ժամանակաշրջանում Հայոց Պետականության կայացման գործընթացի սկզբից Քրիստոնեա-Դեմոկրատական Միությունը, լինելով Պետության հիմնադրման ակունքներում, շեշտը դնում էր Հայաստանի ժողովուրդի ապագայի իրենց պատկերացման անհատական և հասարակական հիմնարար նշանակության վրա:

Այսօր մենք արձանագրում ենք, որ մեր ձգտումները հասել են արդյունքների. XX դարի 90-ական թվականները և XXI դարի սկիզբը հստակորեն բնութագրվում է Հայոց Անկախ Պետականության վերկանգմամբ և քաղաքակիրթ միաջզգային ընկերակցության մեջ նրա հետևողական ինտեգրմամբ:

Մենք` Քրիստոնեա Դեմոկրատներս, Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միության անդամներս, ցանկանում ենք շարունակել այս գործունեությունը, ոգեշնչվելով նույն սկզբունքներով և նպատակներով Հայոց Պետականության ստեղծման և Միացյալ Եվրոպայի հետ նրա միավորման հետ:

Մենք կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին Հայաստանում և նրանից դուրս աշխատել այս սկզբունքների զարգացման համար:



Այցելությունների քանակը 81941   Գլխավոր էջ | Կապ